Փիթի ու Ջոլիի ապահարզանը նոր մակարդակ է դուրս եկել: Միջգալակտիկական՝ դեռ ոչ, բայց երկրային՝ հաստատ: Ամեն օր նորանոր մանրամասներ են հայտնի դառնում մեր օրերի ամենաաղմկահարույց ամուսնալուծության մասին:
Այս անգամ ամենագո TMZ պորտալը գտել ու համացանցում հրապարակել է աստղերի ամուսնական պայմանագրի մանրամասները:Պայմանագրի համաձայն՝ Ջոլին ու Փիթը լուրջ ֆինանսական տարաձայնություններ չեն ունենա, քանի որ նրանք ընդամենը երկու տարի են պաշտոնապես ամուսնացած եղել ու առաջին իսկ օրվանից պատրաստվել են ամուսնալուծության: Փաստաթղթում գրված է, թե ում, ինչ ու ինչքան է բաժին հասնելու հարաբերությունների պաշտոնական խզման դեպքում:Անջելինայի ու Բրեդի համատեղ կարողությունը 400 մլն դոլար է գնահատվում: Ամուսինները անշարժ գույքի 12 օբյեկտ ունեն: Տների մեծ մասը գնվել էր մինչեւ հարսանիքը, իսկ որոշ մասն էլ ՝ նույնիսկ մինչեւ զույգի ծանոթությունը: Փիթին է պատկանում յոթ առանձնատուն, իսկ Ջոլիին՝ միայն երկուսը: Անշարժ գույքի եւս երեք օբյեկտ՝ խաղողի այգի Ֆրանսիայում, առանձնատուն Նոր Օռլեանում ու բնակարան Նյու Յորքում, դերասանները միասին են գնել մինչեւ հարսանիքը:Ամուսնական պայմանագրի միակ կետը, որի պատճառով կարող է փոթորիկ բարձրանալ, Ջոլիի ու Փիթի երեխաների նկատմամբ խնամակալությունն է:Անջելինան ուզում է մենակ դաստիարակել իր վեց երեխաներին: Բրեդին նա թույլ կտա երեխաներին տեսակցել միայն հանգստյան օրերին: Սակայն դերասանը մտադիր է պայքարել Մեդդոքսի, Պակսի, Նոքսի, Շայլոյի, Զահարայ ու Վիվյենի խնամակալության համար:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03