ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։
«Դուք ասում եք՝ դուք ուզում եք վերացնել շրջափակումը, ի՞նչ գնով, էդ ո՞վ էր շրջափակել, թուրքերն ու ադրբեջանցինե՞րը չէին, ինչո՞ւ իրենք չէին բացում էդ շրջափակումը, չէին վերացնում։ Ինչո՞ւ հենց հիմա դարձան իրենք քաղցր, իրենք ուզում են շրջափակումը վերացնել, հանկարծ մենք դարձել ենք շրջափակումը պաշտպանո՞ղ։ Ի՞նչ գնով են ուզում, դուք խոսում եք շրջափակման վերացան մասին, բայց ձեր իշխանության գործողությունների արդյունքում ամբողջական շրջափակման եք ենթարկել Հայաստանը՝ ճանապարհային ենթակառուցվածքներից սկսած, օդային ճանապարհներով ավարտված։ Հիմա, երբ խոսում եք շրջափակման վերացման մասին, ի՞նչ գին ենք դրա համար վճարում կամ ի՞նչ է նշանակում շրջափակման վերացում, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնում ենք ճանապարհային ենթակառուցվածքները, դա համարում եք շրջափակման վերացո՞ւմ։ Էս խաղաղասիրական կամ սիրախեղդ խոսքերը, որ ասվում են այստեղից, ո՞ւմ համար են ասվում, թշնամին մնացել է նույնը, թշնամին ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին, մեր դիմադրությունը պետք է լինի այդ ուղղությամբ, ոչ թե սիրախաղ սկսել։ Քարվաճառով չէր անցնո՞ւմ էդ կոմունիկացիները, որ հեշտությամբ հանձնեցինք։ Բա ինչու՞ հիմա չենք կարողանում Քարվաճառով գնալ Ստեփանակերտ, բա կոմունիկացիա՞ չէր դա»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03