ARM | RUS |

Ռեսուրսները պետք է ներդնել քաղաքաշինական առումով ավելի խելամիտ ուղղությունների վրա

13.08.21 | 19:59

Lragir.am-ի զրուցակիցն է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը

Պարոն Քարամյան, կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է, որ Երևանի կենտրոնի և դրան հարող հատվածների համար հանվում է հիպոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնությունը։ Ըստ գոտիների աստիճանաբար, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ մայրաքաղաքում ընդհանրապես հանվելու է այս արտոնությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը։

Ժամանակին, երբ սկսվեց այս օրենքի ընդունումն ու կիրարկումը, այս խնդրի ակունքներում կանգնած մարդ եմ ես, և իմ դիտարկումները բացառապես հիմնվելու են օբյեկտիվ գնահատականի վրա։ Ակնհայտ է, որ այսօր մեր հանրապետության առջև ծառացած են բոլորովին այլ խնդիրներ։ Այսօր Հայաստանն այլ Հայաստան է, քան եղել է մեր կառավարության ժամանակ, երբ մենք ընդունում էինք եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները։ Հիմա այլ իրականության մեջ ենք ապրում, Արցախյան վերջին պատերազմը մեր կանգնեցրել է նոր իրողությունների առջև, և ըստ էության կարիք կա բարեփոխելու հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած կրթության կազմակերպման գործից, մինչև քաղաքաշինություն, և այլն։

Ես կարծում եմ՝ կատարված փոփոխությունը տեղին է, և հրապարակում առկա այն շահարկումները, թե երիտասարդ ընտանիքներին զրկում են բնակարան ձեռք բերելու հնարավորությունից, մեղմ ասած, տեղին չեն։ Երիտասարդ ընտանիքների համար դեռևս 2010 թվականի հունվարի 29-ի կառավարության համապատասխան որոշմամբ ընդունվել է «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որը շատ մեծ հաջողությամբ առ այսօր գործում է։ Եվ բազմաթիվ ընտանիքներ՝ եթե չեմ սխալվում, արդեն իսկ 5000 ընտանիք, օգտվել են այս ծրագրից։ Ընդ որում, այդ գործող պետական նպատակային ծրագիրը շատ ճշգրիտ թիրախավորում ունի՝ մարզերում ձեռք բերվող բնակարանների համար շատ ավելի լավ պայմաններ են գործում, քան մայրաքաղաքում։ Եվ եկամտահարկի աստիճանական դուրս գալը Երևան քաղաքից չեմ կարծում, թե կվնասի երիտասարդ ընտանիքներին։

Մյուս կողմից, կարծում եմ, որ առկա ռեսուրսները պետք է ներդնել քաղաքաշինական առումով շատ ավելի խելամիտ ուղղությունների վրա։ Ես մի քանի հիպոթետիկ օրինակ կբերեմ։ Մենք Երևանում ունենք վթարային շենքեր և դեռ ավելին՝ ամբողջ թաղամասեր։ Օրինակ՝ Աջափնյակի վթարային շենքերի մասին գիտեք։ Ինչո՞ւ այս փուլից սկսած կամ 2025 թվականից, երբ եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում կդադարի գործել, այն չնպատակաուղղել կարևոր քաղաքաշինական ծրագրերը խթանելուն։ Մասնավորապես, Աջափնյակում գտնել կառուցապատողներ կամ հայտարարել մրցույթ, ներգրավել լուրջ կառուցապատող ընկերությունների, որոնք հանձնառություն կստանձնեն մի կողմից կառուցապատել այդ ամբողջ վթարային հատվածը, ներկա բնակիչներին ապահովելով համապատասխան բնակֆոնդով, մյուս կողմից էլ նոր ֆինանսական գործիքի կիրառմամբ խթանել շուկայական վաճառքը։ Այսինքն՝ շատ հստակ ու ֆոկուսացված հնարավոր է լուծել այդ խնդիրը։ Մյուսը կարող եմ բերել «Փարաքար» կոչված թաղամասի օրինակը, այնտեղ հախուռն կառուցապատված, 21-րդ դարի մայրաքաղաքին ոչ հարիր տեսարանների ենք ականատես դառնում։ Ինչո՞ւ ոչ, ամբողջ աջ ու ձախ կողմերը՝ առնվազն 50-60 մետր խորությամբ, թող հայտարարեն հանրային գերակա շահ, նույն ֆինանսական գործիքի կիրարկմամբ կառուցապատում իրականացնեն, աջակցեն կառուցապատողներին՝ մի կողմից լուծելով առկա սեփականատերերի խնդիրները, մյուս կողմից ստանալով ժամանակակից նոր թաղամաս։ Ես հասկանում եմ, որ այս պահին իմ ասածը երևակայական կարող է թվալ, բայց դրանք շատ իրատեսական են։

Ինչո՞ւ հատկապես պետք է նման լուծումների գնալ, որովհետև Երևանում դադարեցնելով եկամտահարկի փոխհատուցման ծրագիրը, այո, օբյեկտիվորեն որոշակի ազդելու ենք տնտեսական ցուցանիշների վրա։ Շինարարության ծավալների որոշակի կրճատում կունենանք, և նմանօրինակ ծրագրերով պետք է այդ ցուցանիշների լրացումը նպատակային դարձնել։

Վերջին տարիներին կարծես միտում է նկատվում, որ կառուցապատումը կենտրոն վարչական շրջանից այլ համայնքներ է տեղափոխվում։

Այո, կա այդպիսի միտում։ Որքանով ես գիտեմ՝ առաջին գոտում շինթույլտվություններ ստանալը դժվարացրել են։ Գուցե նպատակը ճիշտ է, բայց դրա համար չկան նորմատիվներ։ Երկրորդ գոտին էլ լավ վիճակում չէ, միտումները դրական չեն այդ առումով, հետևաբար, հարցն այս փուլում պետք է կանոնակարգել, հետո մտածել նոր շրջանցող ու բեռնաթափող ճանապարհների կառուցման մասին։ Կարծում եմ՝ ճիշտ պահն է առաջիկա 5 տարվա ընթացքում օրենսդրորեն արգելելու Երևան քաղաքի առաջինից չորրորդ գոտիներում ներառյալ բազմաբնակարան շենքեր կառուցելու շինթույլտվություններ տրամադրելու հնարավորությունը։ Փոխարենը պետք է խրախուսել դպրոցների, մանկապարտեզների կառուցումը, այս պահից սկսած տրվող շինթույլտվությունների պարտադիր պայման դարձնել դա, եթե պետությունն ի վիճակի չէ այդ հարցն ինքը լուծելու։

Ես ուզում եմ նաև մեկ փաստի վրա ուշադրություն հրավիրել՝ դեռևս 2012 թվականին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում փոքրիկ հանձնախմբով ուսումնասիրություն ենք իրականացրել Երևանի բնակֆոնդի վերաբերյալ։ Եվ պատկերը, մեղմ ասած, լավը չէր այն առումով, որ 2040 թվականից սկսած Երևանում՝ կախված շենքերի կարիքներից, ինչպես նաև շահագործման կանոնների չպահպանման հետևանքով մենք ունենալու ենք մասսայական վթարային բնակելի գոտիներ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հարավ-արևմտյան թաղամասի, Նորքի զանգվածի պանելային շենքերին։ Եվ ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խորհրդային Հայաստանում, նախքան Սպիտակի երկրաշարժը, Երևանի շենքերը կառուցվել են մինչև 7 բալ սեյսմակայունության նորմատիվով։ Միայն Սպիտակի երկրաշարժից հետո են նորմատիվները փոխվել, դրանից հետո կառուցապատված շենքներն են միայն ունեցել 9 բալ սեյսմակայունություն։ Այսինքն՝ բարձր ռիսկայնության շենքեր կան։ Նաև այս ուղղությամբ այս պահից սկսած պետք է որոշակի ֆինանսական գործիքներ ստեղծել, առկա ռեսուրսները մոբիլիզացնել, կառուցապատող ընկերություններին մղել հատված առ հատված, գոտի առ գոտի այդ խնդիրները հետագայում լուծելի դարձնելու համար։ Այսինքն՝ Երևանում քաղաքաշինական այնպիսի գլոբալ խնդիրների առաջ ենք կանգնած, որ օր առաջ պետք է այս մասին համակարգային լուծումների պրոցես սկսել։ Ինչքան Երևանը գերբեռնվում է, այնքան մեր մարզերի գյուղերն ու քաղաքները դատարկվում են։

Կառավարության անդամները հայտարարում են, որ նպատակ կա եկամտահարկի արտոնության ծրագիրը կիրառել միայն մարզերում՝ դրանով խթանելով շինարարությունը մարզերում։ Դա նպատակին կծառայի՞։

Սա բավարար չի լինելու, սա ընդամենը մի գործիք է, որը կարող է այլ գործիքների հետ համակցված որոշակի արդյունքի բերել։ Մենք ժամանակին փորձ կատարեցինք Սյունիքի մարզում, բայց հետո բանկային վերաֆինանսավորման խնդիրներ առաջացան, ոչ թե բանկերի կամ ԿԲ կողմից, այլ ուղղակիորեն մարզերում կառուցված նորակառույցի լիկվիդայնությունը չի համապատասխանում այն մինիմալ շեմին, որը թույլ կտա վարկային ռեսուրսներ ներգրավել։ Դրա համար գույքի լիկվիդայնության հարցը պետք է լուծում ստանա, ինչը քաղաքաշինական խնդիր չէ։ Եվ ընդամենը հույսը դնել մի գործիքի վրա, որ եկամտահարկի օրենքը տանեն մարզեր, ինքը կաշխատի, ես կարծում եմ լուրջ չէ։ Այդ օրենքը պետք է համակցվի մի շարք այլ գործոնների հետ, միայն այդ դեպքում կարող է լինել ինչ-որ արդյունք։ Ես կարծում եմ, որ շատ մանրակրկիտ ուսումնասիրություններ պետք է արվեն, հետո նոր լուծումներ տրվեն՝ և Երևանի, և մարզերի համար։ Ընդ որում, ամեն մարզ իր առաձնահատկությունն ունի, մարզ առ մարզ պետք է դիտարկել, ընդհանուր տնտեսական բարենպաստ ֆոն ապահովել։ Մարդը տուն է գնում այնտեղ, որտեղ կան կյանքի համար հարմար պայմաններ, և կա աշխատանք։ Մինչև այդ երկու պայմանը կյանքի չկոչվի, որևէ մեկը տուն չի գնելու մարզում։

Այս ծրագրի շնորհիվ այնուամենայնիվ Երևանում մեծ թափ ստացավ անշարժ գույքի վաճառքը։ Կենտրում այսպես թե այնպես մարդիկ չէին կարող օգտվել այս արտոնությունից, քանի որ ձեռք բերվող բնակարանի համար 55 մլն դրամ առավելագույն շեմ է դրված, այդպե՞ս է։

Այո, բայց այս սահմանափակումը հետագայում՝ 2018 թվականին սահմանվեց։ Այո, ինչ-որ փուլում ծրագիրն իր նպատակին ծառայել է, ֆիսկալ շրջանառություն է ավելացրել, որոշակի մնացորդային գույք կար և այլն։ Բայց այն, ինչ անում էր ծրագիրը նախորդող տասնամյակում, հիմա չի կարող անել, այլևս ինքը հնացած է։ Օր առաջ սա պետք էր փոփոխել և անցնել ուրիշ մոտեցումների, ես ասացի՝ թիրախավորված ծրագրեր իրականացնել։ Եթե կա գործիք, որն իրավացիորեն հանվում է շրջանառությունից, պետք է մտածել որտեղ դա տանել, որպեսզի մի կողմից լուծենք քաղաքաշինական լուրջ խնդիրները, մյուս կողմից ապահովենք շինարարության ոլորտի որոշակի զարգացում, երրորդ՝ բավարարենք այն մարդկանց բնակարանային կարիքները, որոնք ունեն այդ խնդիրը։

Ես մեկ այլ խնդրի եմ ուզում անդրադառնալ այս համատեքստում, որն անցած 30 տարիներին ունեցել ենք բոլոր իշխանությունների օրոք։ Մենք ժողովրդագրական պատկերի առողջացման լուրջ խնդիր ունենք։ Սա է ամեն ինչի հիմքը, և տնտեսության, և անվտանգության։ Եվ այս կարգի գործիքները պետք է ծնելիության խթանման որոշակի շեշտադրում ունենան։ Խոսքը չի գնում պարզ վերարտադրության մասին, խոսքը աճի՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ երեխայի մասին է։ Եթե մենք չկարողանանք առաջիկա տասնամյակում այս խդիրը լուծել, շատ ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, առանց պատերազմի ուղղակի կպարտվենք։ Եվ այդ մասին հենց այսօր պետք է սկսենք մտածել։

Ես խոսում եմ նոր քաղաքաշինական ծրագրերի, իրացման գոտիների մասին՝ հասկանալով, որ սրանք ոչ պոպուլյար քայլեր են, դիմադրություն կլինի մարդկանց կողմից։ Մեր ժողովուրդն էլ անկախ օրվա իշխանությունից պետք է ընկալի, որ նեղ անձնական էգոիզմով չի կարելի երկիր կառուցել։ Ամեն մեկս մեր անձնական շահի ինչ-որ մաս պետք է զիջենք ընդհանուրին։ Մեր տունը միայն մեր բնակարանը չէ, մեր երկիրն է։ Եվ մեր բնակարանը վերանորոգելուց առաջ պետք է մտածենք բարեկարգ ու թողունակ փողոցների, լավ թաղամասերի, կանաչապատ գոտիների մասին։ Այսինքն՝ այստեղ միայն իշխանության խնդիրը չէ, մեր հասարակությունը պետք է չափավոր լինի իր հավակնությունների մեջ։ Մենք՝ որպես հասարակություն, պետք է զուսպ ու լոյալ գտնվենք այն բոլոր ազգային ծրագրերի վերաբերյալ, որոնք շոկային թերապիայի էլեմենտներ են պարունակելու և, այո, որոշակի ստվար հատվածի կարող են պատճառել ժամանակավոր անհարմարություններ։


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55