Միացյալ Նահանգների ղեկավարությունն աշխատում է Կատարի հետ համաձայնագիր կնքելու շուրջ, որի համաձայն այդ երկրում ժամանակավոր կհաստատվեն Աֆղանստանի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք կօգնեն ամերիկացի զինվորականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը:
Համաձայն CNN-ի աղբյուրների՝ խոսքը շուրջ 8 հազար փախստականի մասին է: Եթե գործարքը կայանա, ապա կարճ ժամանակում Կատարի մայրաքաղաք Դոհա կուղևորվի մինչև 2000 աֆղաններից բաղկացած խումբը:
ԱՄՆ-ում Կատարի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել CNN-ի այս տեղեկատվությունը: Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ առայժմ չեն կարող հայտնել, թե որոնք են այն երրորդ երկրները, որտեղ կտեղակայվեն փախստականներն Աֆղանստանից:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03