Արմատներով արցախցի մոսկվաբնակ Անահիտ Բաղդասարյանը օգոստոսի 1-13-ը Ստեփանակերտում կազմակերպել է կոմիքսներ ստեղծելու դասընթաց: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի հեղինակ, դասընթացավար Ա. Բաղդասարյանը:
«Պատմական գիտությունների թեկնածու եմ, թեզ եմ պաշտպանել՝ «Արցախի գյուղերի սրբավայրերը» թեմայով, դրա համար հաճախ եմ լինում Արցախում. պատերազմից հետո հայրենիքի կանչն ավելի է ուժգնացել : Մոսկվայում աշխատում եմ որպես կրթական խմբագիր: Մայիս ամսին, երբ հերթական անգամ այցելել եմ Արցախ, մտածում էի նկարչական որևէ ծրագիր իրականացնել, որովհետև ես հավատում եմ, որ արվեստը շատ է օգնում մարդկանց ցույց տալ իրենց գեղարվեստական ընդունակությունները՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք երբևէ չեն նկարել։ Իսկ կոմիքս ստեղծելն օգնում է մարդուն հավատալ իր ուժերին: Դրա համար ընտրեցի այդ ուղղությունը։ Կոմիքսը գեղարվեստական բարդ գործ է, բայց այն հասանելի է բոլորին: Կոմիքսների շնորհիվ մարդիկ արտահայտում են այն, ինչը հուզում է իրենց: Այդպես որոշեցի այստեղ նույնպես կոմիքսներ նկարողների մի փոքր խումբ ստեղծել: Ծրագիրի շրջանակում 6 հանդիպում կազմակերպեցինք՝ 4 դասախոսություն և 2 սեմինար պարապմունք: Դասընթացը վարում էր նաև Հայաստանից ժամանած նկարիչ Տիգրան Մանգասարյանը: Խմբում ընդգրկված էր 8 մասնակից։ Բոլորն էլ լավ էին նկարում, հաճելի էր տեսնել նրանց գործերը»,- պատմել է Ա. Բաղդասարյանը:
Նա առաջիկայում պատրաստվում է կոմիքսների գիրք հրատարակել, որում զետեղված կլինեն տարբեր կոմիքսներ, Արցախի նկարիչների նկարածները, նաև՝ Արցախի մասին գործեր։
«Մեզ համար կարևոր է, որ մարդիկ սիրով թերթեն մեր գրքի էջերը: Դեռևս չենք որոշել գրքի անունը, քանի որ դասընթացի մասնակիցները դեռ չեն ավարտել իրենց աշխատանքները: Նրանք կուղարկեն ինձ, որից հետո ընդհանուր եզրակացության կգանք»,- ասել է նա։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44