Օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի դիմաց՝ «Սարալանջ» ճանապարհի բաժանարար գոտու հատվածում, անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենայի ձախ թափարգելը, դիմացի ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման համակարգը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պայթուցիկ նռնակի նմանվող մետաղյա բեկորներ, նռնակի բռնակ և պայթյունի հատվածից հողային զանգված: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Ձեռնարկվում մեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23