Այսօր մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները քննադատություն հնչեցրեցին օրակարգի ծանրաբեռնվածության առիթով ՝ կասկած հայտնելով, որ, դեռևս չսահմանելով կառավարության կազմը և կառուցվածքը, նման ծանրաբեռնված օրակարգով արտահերթ է հրավիրվում՝ հաշվի չառնելով նաև հանգամանքը, որ երկրում ՏԻՄ ընտրություններ են ընթանում: Իրականում, ինչո՞վ է պայմանավորված արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի նման ընտրությունն ու հրատապությունը՝ ,,Իրավունք,, կայքի հարցադրմանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանել է հետևյալ կերպ.
- Ընդամենը օրակարգին ծանոթանալու արդյունքում կտեսնեք, որ 22 օրինագծից շուրջ 12-ը երկրորդ ընթերցման օրինագծեր են, արդեն քննարկված առաջին ընթերցման ռեժիմով: Չափազանցություն է պնդումը, թե պատգամավորները ստիպված են լինելու ,,գերծանրաբեռնված,, աշխատել: Միայն հարկային օրենսգիրքն է հանդիսանում շատ ծավալուն, ֆունդամենտալ փաստաթուղթ, բայց կարծում եմ, բոլորը տեղյակ են , որ առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային քննարկումները շարունակել բովանդակային առումով , և ողջ ամառվա ընթացքում բազմաթիվ նման քննարկումներ են տեղի ունեցել ու դեռ շարունակվում են: Տարբեր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների ոլորտային քննարկումներ են եղել՝ գործարարների , տնտեսվարողների հկ-ների և ասոցիացիաների հետ, և այս ամենի արդյունքում օրինագիծը էականորեն փոփոխվել է՝ նաև հաշվի առնելով թե՛ այդ քննարկումների, և թե՛ լիագումար նիստի ընթացքում պատգամավորների կողմից հնչեցրած առաջարկներն ու դիտողությունները:
Իսկապես, անելիքները շատ են, և կարծում եմ, մեր ժողովուրդը մեզանից սպասում է հնարավորինս արդյունավետ աշխատանք:
Իսկ այն հանգամանքը, որ երկրում ՏԻՄ ընտրություններ են ընթանում, դա բոլորովին պատճառ չէ, որ Ազգային ժողովը դադարեցնի իր աշխատանքները՝ անկախ նրանից՝ լիագումար նիստ է, թե հանձնաժողովային քննարկումներ: Մշտապես հայտնի է եղել, որ քաղաքական կուսակցությունները այնքան էլ մեծ մասնակցություն չեն ունեցել ՏԻՄ ընտրություններին, այս տարվա ընտրություններում հետաքրքրության ,,սառույցը,, մի փոքր հալել է, բայց դեռ չի կոտրվել ամբողջությամբ: Միայն, կարելի է ասել, Գյումրին և Վանաձորն են ակտիվ քաղաքական պայքարի հարթակ հանդիսանում կուսակցությունների համար:
Բայցևայնպես , ուզում եմ նշել, որ դա քաղաքական թիմերի պայքար է և տարօրինակ կլինի , եթե քաղաքական թիմը, մտնելով ՏԻՄ պայքարի մեջ, չունենա այնքան մարդկային ռեսուրս, որ խորհրդարանի իր աշխատանքները կարողանա բնականոն կերպով շարունակել: Այնպես որ, այս ամենը ընդամենը ընթացիկ, սովորական տրտունջներ են:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55