«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը: Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա եւ ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի եւ արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի: Ու այսպես, երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀ ՊՆ որեւէ այլ զորամասում հայտնվի Նվեր Ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը եւ ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ զննության: Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով: Թե ինչ է գրված փաստաթղթում, չենք մանրամասնոմ՝ հարգելով մարդու անձնական, առողջական տվյալների գաղտնիությունը: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ փորձում է այս հարցի մասով խոսել ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա ո՛չ խոսնակ ունի, ո՛չ էլ ԲՀԿ-ում մարդ կա, որը շփվում է լրագրողների հետ: Շաբաթներ շարունակ մեր փորձերը ապարդյուն անցան: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03