«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին: Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որեւէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, Մարությանը փորձում էր ամեն գնով Քրիստինե Վարդանյանին որեւէ բարձր պաշտոնում նշանակել, բայց քանի որ բարձրաձայնվել էր հարցը, որ ավագանու անդամը պետք է անկախ մնա, թեման փակվել էր, ու հիմա Մարությանը գնացել է նման քայլի: Բանն այն է, որ Վարդանյանը Մարությանի կնոջ մտերիմ ընկերուհին է, դրա համար էլ ամեն գնով պաշտոնի նշանակման խնդիր է դրված եղել քաղաքապետի առջեւ: Այսպիսով, քաղաքապետի տիկին Իվա Մարությանի ընկերուհին դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, այնուհետեւ տնօրեն կնշանակվի: Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը իրավունք չուներ նաեւ նշյալ կազմակերպությունում տեղակալ նշանակվել, բայց Մարությանի շնորհիվ հասել է իր նպատակին»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47