Ազգային ժողովում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներեգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:
Արփինե Հովհաննիսյանին հարցով դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Մենք ժամանակին, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, ստեղծեցինք Սփյուռքի նախարարություն, և բնական է, որպես սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարության ստեղծումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում մեր թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր ու առանցքային խնդիրներից մեկը ՀՀ, Արցախի հանրապետության ու Սփյուռք միասնությունն է, ապա այս նախարարությունը, իհարկե, կարևոր է, բայց անվանումն, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամբողջական չէ, ու առաջարկում եմ կառավարության քննարկման առարկա դարձնել սփյուռքի ու հայրենադարձության նախարարություն անվանափոխումը: Մենք ֆունկցիա դնենք, ու դա շատ կարևոր է, որ ազգահավաքը լինի բոլորիս նպատակը: Մեր ռազամավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերիս հայացքներն ուղղված լինեն մայր Հայաստանին, անկախ նրանից մենք քանի միլիոն հայ ունենք»:
Շարմազանովը հիշեցրեց, որ կա ևս մի պետություն Իսրայելը, որ նման մեծ սփյուռք ունի, և կարելի է հենց այդ օրինակից օգտվել, և սա դարձնել պետության ռազմավարությունը: Արփինե Հովհաննիսյանը կարևորեց այս հարցադրումն ու այն ընդունելի համարեց՝ նշելով, որ այս առաջարկությունն ընդունում է ի գիտություն, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկման առարկա կդարձնենք ու կառավարության որոշման մասին կհայտնեն կառավարության նիստի ժամանակ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47