1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնությունների առաջին ալիքը իր մեջ ներառեց նրանց, ովքեր ոչ թե պայքարել են բոլշևիկների դեմ, այլ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Զանգեզուրի գոյամարտի ժամանակ։ Այս մասին ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարությունում: «Ըստ էության, 100 տարի անց տեղի է ունենում նույնը, որի գործուն վկան Սյունիքի համայնքապետերի կալանավորումն է։ Հայաստանի գործող իշխանությունները չեզոքացնում են բոլոր այն անհատներին, ովքեր կարող են ստանձնել հայրենիքի պաշտպանության առաջնորդությունը արտաքին թշնամուց։ Սյունիքի քաղաքապետերի ձեռբակալմանը, ինչպես և սպասելի էր, հաջորդեց Գորիսի փողքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի ձեռբակալումը։ Այս ամենը, ըստ էության, պետական ահաբեկչության հերթական դրսևորումն է, որն իրականացվում է բոլոր այն հայրենասեր, հայրենատեր ու հայրենիքի արժեքը գիտակցող անձանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում են Հայաստանում գործող ներկա «իշխանությանը», ի ձայն արդարության բարձրացնում խնդիրներ, որոնք կապված են ՀՀ տարածքների սահմանային անվտանգության հետ: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ գործող վարչախումբը փորձում է ամեն կերպ վախեցնել, լռեցնել բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են և կընդդիմանան մեր հայրենիքի վաճառքին։ Գործող վարչախումբը կատարում է այն ուժերի պատվերները, ովքեր նրանց փոխանցել են Հայկական իշխանությունը։ Կոչ ենք անում բոլոր գիտակից անհատներին և քաղաքական ուժերին համախմբվել և կանխել այս ազգակործան ծրագիրը»,- ասված է հայտարարությունում։
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27