Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենը բանաձև է ներկայացրել Հայաստանի Սյունիքի մարզի և Կալիֆորնիա նահանգի միջև քույր հարաբերությունների հաստատման մասին։ Բանաձևը հայտարարում է Կալիֆորնիայի համերաշխությունը Սյունիքի հետ և կխրախուսի և կնպաստի փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներին: Բանաձևի համահեղինակներից է նաև վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը։ «Հազարավոր տարիներ շարունակ Սյունիքը պատմամշակութային խոր նշանակություն է ունեցել Հայաստանի և աշխարհի համար։ Սյունիքի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը գալիս է օրհասական պահին, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի նման տարածաշրջանային ուժերը վտանգ են ներկայացնում նրա գոյության համար», - ասել է Քրիս Հոլդենը: Նշվում է, որ Սյունիքը Հայաստանի հին թագավորության գավառներից է և ներկայումս սահմանակից է Արցախին, Ադրբեջանին և Իրանին: Սյունիքում է գտնվում հայկական Սթոունհենջը` Քարահունջը, որը սկիզբ է առնում բրոնզի դարաշրջանից, Ուղտասար լեռան ժայռապատկերները, որոնք 7000 տարեկան են, 9 -րդ դարի Տաթևի վանքը, որը ծառայել է որպես դպրոցական և հոգևոր գործունեության կենտրոն: Մարզի ամենաբնակեցված քաղաքը նրա մայրաքաղաքն է` Կապանը` 43,000 բնակիչներով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի դեմ Ադրբեջանի վերսկսված պատերազմից հետո ադրբեջանական զինուժը մտել է Հայաստանի Հանրապետություն և 3,5 կիլոմետր շարժվեց դեպի Սյունիք՝ ամբողջությամբ գրավելով Սև լիճը: Հաջորդ օրը ադրբեջանական զինուժը խախտեց սահմանի երկու այլ հատվածներ և գրավեց Հայաստանի ավելի շատ տարածքներ: Ադրբեջանի անօրինական ներկայությունը մնում է Սյունիքում՝ սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը և այնտեղ ապրող մարդկանց»,- ասվում է վեհաժողովի անդամ Քրիս Հոլդենի էջում։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44