Գորիսի համայնքապետարանի 66-ամյա ձերբակալված աշխատակցուհի Սուսաննա Մկրտչյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել է Սուսաննա Մկրտչյանի կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էդգար Արամյանը։ Նա ասաց, որ Սուսաննա Մկրտչյանը որոշման հրապարակման պահից ազատության մեջ է: «Հոգեպես ճնշված էր տիկին Սուսաննան, բայց արդեն դուրս է եկել այդ վիճակից»,- նշեց Էդգար Արամյանը: Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետր Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով: Նրանք ձերբակալվել են երեկ: Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է՝ յուրացնելուն կամ վատնելուն: Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է՝ Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47