Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար: Մեդալներ շնորհվել են նաև հետմահու: Արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչեցին Արցախի և Հայաստանի օրհներգերը: ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշեց, որ պարգևատրման արարողությունն առանձնակի ուշադրություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու այն դերակատարությունը, որ հայ ազգի նվիրյալներն իրականացրին: Արայիկ Հարությունյանը իր ելույթից առաջ նշեց, որ խոնարհվում է բոլոր նահատակված հերոսների հիշատակի առաջ, ինչպես նաև ընդգծեց, որ դահլիճում է գտնվում նաև Արցախի հերոս, կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն Բաղդասարյանը: «Շնորհակալ եմ նաև մեր բոլոր ողջ հերոսներին: Այս պարգևատրումներով մենք ամփոփում ու գնահատում ենք կամավորական ամբողջ միության կատարած ծառայությունը հայրենիքի առջև: Անհաջողություններ ունեցել ենք, սակայն պետք է ֆիքսենք, որ մենք կռվել ենք աշխարհի դեմ: Չնայած այդ ամենին, Արցախն այսօր կա ու շարունակում է ապրել: Համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի ապագան լուսավոր է ու դեռ շատ հաղթանակներ առջևում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Ծննդով Երևանից 58-ամյա Աբրահամ Կարապետյանը, ով 44-օրյա պատերազմում մատուցած մարտական ծառայությունների համար պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով: «Ես միայն այս պատերազմին չեմ մասնակցել, թշնամու դեմ կռվել եմ նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այս պատերազմին մասնակցել եմ առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը եղել ենք Արցախում: Ստացել եմ բեկորային վիրավորումներ՝ գլխի, ուսի և ոտքի հատվածում, սակայն դիրքերից չեմ իջել: Ես հետախույզ եմ եղել»,- նշեց Կարապետյանը: Աբրահամ Կարապետյանը, բացի Արցախի «Արիության համար» մեդալից, նաև ստացել է ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ: Վերջինս պատմեց նաև, որ պատերազմի ժամանակ իրենք նաև հումորներ են արել: «Ինչ-որ պահից սկսած, մեր ջոկատի անձնակազմն ինձ, որ տեսնում էր, վախենում էին արդեն: Ականանետի ձայներ էի հանում, բոլորը պառկում էին, մի քանի վայրկյանից հասկանում էին, որ ես եմ, սկսում էինք բոլորով ծիծաղել»,- վերհիշեց Կարապետյանը: Աշխարհազորային կամավորական ջոկատի անդամներից մեկն էլ, ով նաև ջոկատի հրամանատարի տեղակալն էր, նշեց, որ ինքը մարտնչել է Հադրութի շրջանում, Արցախում էլ եղել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 30-ը: «Մենք դիրքեր ենք գնացել մոտ 240 հոգով, հոկտեմբերի վերջին արդեն 20-ից ավելի զոհ ունեինք, ինչպես նաև շուրջ 60 վիրավոր: Ասացին, որ 1 շաբաթով թույլ են տալիս իջնել դիրքերից ու հանգստանալ, հետո վերադառնանք կրկին: 1 շաբաթից արդեն ամեն ինչ ավարտվել էր»,- նշեց ջոկատի հրամանատարի տեղակալը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03