Նախորդ տարիներին խոշորացումների արդյունքում Վայոց Ձորի մարզում այսօր ունենք 8 համայնք (Արենի, Գլաձոր, Եղեգիս, Եղեգնաձոր, Զառիթափ, Մալիշկա, Ջերմուկ, Վայք)։ Բոլորը, բացի Մալիշկայից ու Եղեգնաձորից, բազմաբնակավայր համայնքներ են (խոշորացված)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը: «Եղեգնաձոր, Զառիթափ, Ջերմուկ, Վայք համայնքներում ավագանու և համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում է 2021 հոկտեմբերի 7-ին։ Մալիշկայում նույն ժամկետում ավարտվում է ավագանու լիազորությունները։ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է նշանակվեն լիազորությունների վերջնաժամկետին ամենամոտ օրը (օրենսդրի մտադրությամբ՝ մինչև այդ ժամկետի ավարտը) մարզպետի որոշմամբ ոչ ուշ քան 70 օր առաջ։ ԿԸՀ-ի կողմի ընտրությունների օրեր են նշանակված հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։ Մինչդեռ, օգոստոսի 18-ի դրությամբ ո՛չ ԿԸՀ-ի կայքում, ո՛չ Վայոց Ձորի մարզպետարանի կայքում չկա տեղեկատվություն ընտրություններ նշանակելու մասին։ Բոլոր դեպքերում հայտնվում ենք ՏԻՄ ընտրությունների իրավական կոլապսի մեջ։ Տարբերակները հետևյալն են. Ա) Եթե նախատեսում է նշված համայնքներում ընտրություններ նշանակել նոյեմբերի 14-ին, ապա գործ ունենք ԸՕ-ի պահանջների խախտման հետ, որի հետևանքը կլինի այն, որ հոկտեմբերի 7-ից այս համայնքներում չենք ունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմիններ (ավագանի և համայնքի ղեկավար), իսկ կառավարությունը (մարզպետը) կարող են նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Իրավիճակը կարող է ավելի խճճվել, երբ որևէ շահագրգիռ կողմ դիմի դատարան՝ մարզպետին ընտրություններ նշանակելու որոշում կայացնելու պարտավորեցնելու հայցով։ Բ) Օրենքով սահմանված ժամկետներում ընտրություններ չնշանակելու այլ «պատճառ» կարող է լինել կառավարության մտադրությունը Վայոց Ձորի այս համայնքների մասով կրկին վարչատարածքային փոփոխություններ իրականացնելը (խոշորացում)։ Այս պարագայում իրավական կոլապսն ավելի կատաստրոֆիկ կլինի։ Նախ, քանի դեռ չկա ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններ) վարչատարածքային փոփոխությունների մասով)՝ ԸՕ-ի պահանջները ոչ ոք չի կարող անտեսել։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունները չեն կարող բլից-գրիկ ընդունվել՝ կապված շատ հանգամանքների հետ, որոնց մասին՝ հետագայում։ Պատկերացրեք այս պարագայում որևէ շահագրեիռ կողմ դիմի դատարան՝ պարտավորեցնելով ընտրություններ նշանակել ԸՕ սահմանված ժամկետներում։ Կունենանք նույն համայնքի համար ընտրությունների 2 ժամկետ։ Եթե արդեն իսկ խոշորացված համայնքների ընտրությունները չեն նշանակվում, պետք է ենթադրել, որ նոր փուլով կմիավորեն նախկինում արդեն խոշորացրած համայնքներին։ Բոլոր պարագաներում ակնառու է ոչ թափանցիկ, ոչ մասնակցային, առանց երկխոսության գործընթաց, որը ինստիտուցոնալ հետևանքներ կարող է ունենալ։ Նշեմ նաև, որ բացի Մալիշկա և Եղեգնաձոր համայնքներից, Վայոց Ձորի բոլոր համայնքներում ընտրությունները պետք է այսուհետ անցկացվեն համամասնական սկզբունքով»,- գրել է Երիցյանը։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03