Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածությանն ուղղված ծրագրում մինչ օրս ընդգրկվել է 290 գործազուրկ քաղաքացի։ Այս մասին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցին, թե մինչև օրս նախարարության ջանքերով քանի՞ արցախցի է ապահովվել աշխատանքով։ ԱՍՀ նախարարությունից միաժամանակ տեղեկացրին, որ գերատեսչությունն իրականացրել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության» 17 ծրագիր, որոնցում ընդգրկվել է 81 գործազուրկ արցախցի։ Բացի այդ, Հանրապետության երեք մարզում՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում, ԱՀ 65 քաղաքացի ընդգրկվել է միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքային փորձի ձեռքբերմանն ուղղված աջակցության տրամադրման ծրագրերում։ Անդրադառնալով Հայաստանում ժամանակավոր ապաստանած արցախցիներին տրամադրված ֆինանսական աջակցությանը, նախարարությունից տեղեկացրել են, որ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 100 հազար քաղաքացի։ Նախարարությունն իրականացրել է նաև սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ ևս՝ միանվագ 68.000 դրամ աջակցություն, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 300 հազար դրամ աջակցություն, պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին միանվագ 250.000 դրամ աջակցություն․ այս ծրագրերով դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են։ Հաշվի առնելով, որ Հայաստանում ապաստան գտած արցախցիների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել, դժվար է գնահատել գործազուրկ արցախցիներին աշխատանքով տեղավորելուն ուղղված նախարարության ծրագրերի արդյունավետությունն ու հասանելիությունը։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23