«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք քաղաքացիների անհարմար դրության մեջ է գցել. երեւանյան որոշ պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա, որպեսզի քաղաքացիները ստանան իրենց երկրորդ դեղաչափը: Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգ է ստանում: Նրանց խոսքերով՝ իրենք մոտեցել են իրենց տարածքային պոլիկլինիկա՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու համար, սակայն բուժհաստատությունից փոխանցում են, որ չունեն. «Ասում են՝ գնացեք, կստանանք, կկանչենք»: Անգամ նախապես քաղաքացիներին չեն զգուշացրել չմոտենալ պոլիկլինիկա: Սա անթուլատրելի է, քանի որ առաջին պատվաստումը ստանալուց որոշ ժամանակ հետո պետք է մարդը պատվաստվի: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի բաշխումն իրականացվել է, սակայն որոշ պոլիկլինիկաներում այն արդեն վերջացել է, իսկ որոշներում կա: «Նոր քանակների ձեռք բերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Պայմանավորվածության համաձայն՝ սպասում ենք «Սպուտնիկ-V» -ի նոր խմբաքանակի»: Թեեւ Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ առաջիկայում նոր խմբաքանակը Հայստանում կլինի, եւ մարդիկ իրենց հասանելիք երկրորդ դեղաչափը կստանան, բայց քաղաքացիները մտահոգված են, որ պատվաստման ժամկետների խախտումները կարող են վնասակար լինել: Ավելին՝ 2-րդ դեղաչափը ստանալու կոնկրետ ժամկետ նախարարությունից չնշեցին»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02