Երեւանում այսօր, օգոստոսի 20-ին, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե եւ պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ Սամվել Հ․-ն հարազատների եւ ընկերական շրջապատում դրական բնութագիր ունի, մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում։ Նռնակները քննիչի որոշմամբ առգրավվել են։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44