ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը: Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները: Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով: Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, նույն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, իսկ «Իդրամ» և «Ադջարաբետ» էլեկտրոնային վճարահաշվարկային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, այն բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով ուղարկել են խմբի այն անդամին, ով ստուգել է խմբի անդամների՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու նպատակով բացված հաշվեհամարները և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է հանցակիցներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար առաջարկություն կատարած օգտատիրոջը, իսկ ստացված եկամուտները բաշխել են խմբի անդամների միջև: Շարունակելով իր հանցավոր գործունեությունը և ընդլայնելով խմբի կազմը, մշտապես թմրամիջոցների մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, հանցավոր խումբը կազմավորած անձը խմբի մեջ ներգրավել է երկու անձի ևս, որոնցից պարաբերաբար իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի «մարիխուանա» և «կանեփ» տեսակի թմրամիջոցներ, որոնք նույն ճանապարհով ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել են խմբի անդամների միջև: Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամներն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» և խոշոր չափերի 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ: 2021թ. փետրվարի 11-ին կազմակերպված խմբի անդամների անձնական և բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մոտ 11կգ թմրամիջոց, ինչի հետևանքով չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալներից վեցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03