ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ օգոստոսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 112,612,186 ԱՄՆ դոլար 489.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 98,228,299 ԱՄՆ դոլար 493.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 492.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 37,789,768 եվրո 573.66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 34,504,426 եվրո 578.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,088,150,207 ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,481,138,753 ՌԴ ռուբլի 6.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Օգոստոսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 24.6 մլն ԱՄՆ դոլար:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55