Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ Բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։ Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23