Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը քննարկել են Աֆղանստանում ստեղծված ճգնաժամը եւ փախստականների եւ միգրանտների՝ իրենց երկրներ զանգվածային փախուստի վտանգը՝ «Թալիբան» շարժման կողմից իշխանության բռնազավթման պատճառով, հայտնում է Ahval-ը: 30 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են, որ Աֆղանստանից դեպի արեւմուտք միգրանտների եւ փախստականների նոր հոսքը «լուրջ խնդիր կստեղծի բոլորի համար»: «Միգրացիայի նոր ալիքն անխուսափելի է, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն Աֆղանստանում եւ Իրանում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը խոստացել է «ամբողջությամբ դադարեցնել» Իրանից միգրանտների մուտքը: Հունաստանը եւ Թուրքիան իրենց սահմանի երկայնքով հսկիչ ցանկապատեր են տեղադրել՝ աֆղան միգրանտների ցանկացած ներհոսքի դեմ պայքարելու համար: Թուրքիան արդեն գրեթե 4 միլիոն սիրիացի փախստական է ընդունել, ովքեր փախել են վերջին տասնամյակում իրենց երկիրը ավերած քաղաքացիական պատերազմից, եւ 300.000 աֆղանց:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58