«Երեք լարերի հանճարը»՝ վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին առաջին անգամ
21.08.21 | 21:52
«Երեք լարերի հանճարը»՝ վիրտուոզ Ալեքսեյ Արխիպովսկին առաջին անգամ Հայաստանում է։ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում օգոստոսի 21-ին տեղ ունեցավ նրա առաջին երևանյան մենամահամերգը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Արխիպովսկին, շնորհակալություն հայտնելով փառատոնին մասնակցելու հրավերի համար, ընդգծեց, որ Հայաստան ժամանելու գլխավոր նպատակը մարդկանց հոգիները ջերմացնելն է, հատկապես հիմա, երբ Հայաստանի համար դժվար ժամանակներ են։
Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 29-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Փառատոնը
մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունին` «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոսի 27-ին բացօթյա ներկայացում՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին սպասվում է Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:
Լուսանկարները՝ Մ.Հախվերդյանի