ARM | RUS |

«Հենակետ». Ադրբեջանում դանդաղել է Արցախից գրավված տարածքների վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը

23.08.21 | 18:44

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Ադրբեջանի նախագահ Ալիևը Քարվաճառ այցելության ժամանակ տարածքային պահանջներ է հնչեցրել Զանգեզուրի և Սևանի նկատմամբ՝ հայտարարելով, որ ադրբեջանցիներին կվերադարձնի «իրենց նախնիների երկիրը»։ Միևնույն ժամանակ, Ալիևը սեփական երկրի ԶԼՄ-ներին կոչ է արել օգտագործել Հայաստանի բնակավայրերի ադրբեջանական անվանումները: Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ տարանցիկ ներուժին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։ Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Քարվաճառ կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի ՊՆ-ն և սահմանապահ զորքերը ստեղծում են բոլոր անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասերը ամբողջ սահմանի երկայնքով՝ Մռավի լեռնաշղթայյից մինչև Արաքս գետ: Իրենք պետական սահմանն ամրապնդում են Քարվաճառի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե սահմանամերձ գոտում կառուցված նոր զորամասերը համալրվում են ժամանակակից ռազմական տեխնիկայով։ «Msta-S» ինքնագնաց հրետանային համակարգերը ուղարկվել են սահմանամերձ տարածքներ: Իսկ համազարկային կրակի ռեակտիվ «Vampire» համակարգերը և «Sandcat» զրահամեքենաները՝ «Spike» հակատանկային հրթիռային կայաններով, շուտով կհայտնվեն Զանգեզուրի նոր դիրքերում: Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ Նախիջևանի ռազմավարական բարձունքների վրա ամրապնդվել են պաշտպանական ամրությունները: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել իրավիճակին: Թուրքական պաշտպանական ընկերության տնօրեն Ռոքեթսան Մուրատ Յքընչին հաստատել է, որ Ադրբեջանը զինված է թուրքական արտադրության նորագույն բարձր ճշգրտությամբ «TRLG-230» հրթիռներով, որի թռիչքի հեռահարությունը 70 կմ է: Թուրքական ընկերության տնօրենի խոսքով՝ ադրբեջանական զինուժը հաջողությամբ կիրառել է այդ հրթիռները Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ: Հրթիռի հիմնական առանձնահատկությունը լազերային ուղղորդման գործառույթն է: Ստամբուլ քաղաքում օգոստոսի 17-ից 20-ը անցկացվել է «IDEF-2021» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը։ 50 երկրներից ավելի քան հազար ընկերությունների և ձեռնարկությունների մասնակցությամբ ցուցահանդեսին ներկայացվել է նաև ադրբեջանական ծագման ռազմական արտադրանքը՝ դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, գրոհային գնդացիրներ, նռնականետներ, ԱԹՍ-ներ, ականանետներ, տարբեր տրամաչափի զինամթերք: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով օգոստոսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցել է «IDEF-2021» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հասանովն այցի շրջանակներում հանդիպել է Հուլուսի Աքարի և Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության «ASELSAN», «ROCKETSAN», «HAVELSAN», «ASPILSAN» և մի շարք այլ ընկերությունների ղեկավարների հետ: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի զորամասերից մեկում բացվել է «Անտոնով Ան-2» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռի հուշարձանը՝ նկատի ունենալով, որ Արցախյան պատերազմի ժամանակ այն օգնել է Ադրբեջանին օդային գերաանցության հասնելու հարցում։ Ալիևը օգոստոսի 17-ին հրամանագիր է ստորագրել պետական սահմանային ծառայության զինծառայողներին բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատած 2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ շաբաթվա ընթացքում անցկացվել են մարտավարական-հատուկ պարապմունքներ՝ ինժեներական զորքերի զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ: Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ՌՕՈւ-ի մարտական ինքնաթիռները սկսել են ուսումնամարզական թռիչքներ իրականացնել։ Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ականանետային ստորաբաժանումներում: Շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հրետանավորները մեկնել են Ղազախստան՝ մասնակցելու «Հրետանային հրաձգության վարպետներ» մրցույթին, որն անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում: Ադրբեջանցի տանկիստները նախապատրաստվում են «Միջազգային բանակային խաղեր–2021»-ի շրջանակներում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթին: Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցում նաև «АрМИ-202» շրջանակներում Մոսկվայում անցկացվող «Մշակույթի բանակ» մրցույթին: Ադրբեջանի ծովուժի 66 նավաստիներ «G-122» և «G-124» պարեկային նավերով մասնակցելու են Իրանի Էնզելի նավահանգստում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթին: Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ կապիտան Հաբիբ Խալիլովը հանդիպել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատար Աբդուլ Վահաբ Թահերիի հետ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում «Ծովի գավաթ» մրցույթի կազմակերպման ու իրագործման վերաբերյալ: Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն: «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները ժամանել են Գելիբոլու: «Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո», - նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ 120 հոգուց բաղկացած ադրբեջանական բանակի խաղաղապահ զորախումբն Աֆղանստանում թուրքական ուժերի հետ միասին շարունակում է իրականացնել իր պաշտոնական պարտականությունները՝ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով: Օգոստոսի 17 -ի առավոտյան ադրբեջանցի խաղաղապահներն ապահովել են՝ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 աշխատակիցների անվտանգ տարհանումը Քաբուլի միջազգային օդանավակայանից։ Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածել, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի հետ սահմանին։ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ կատարած այցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը, որոնք մայիսի 12-ից գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, չեն հեռանալու։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի տերն Ադրբեջանն է, Սև լիճը և մյուս տարածքներն իրենցն են, և որտեղ իրենք ցանկանան, այնտեղ էլ կարող են կանգնել: Օգոստոսի 17-ին Ստամբուլում «IDEF-21» ցուցահանդեսի շրջանակում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Քննարկվող հարցերի շրջանակում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին: Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը շեշտել է, որ «Թուրքիան միշտ կլինի ադրբեջանցի եղբայրների կողքին»: Օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը: Մոսկվան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ սկսել սահմանազատման շուրջ բանակցությունները։ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունից հայտնել են, թե իրենք կոչ են անում Երևանին ու Բաքվին պահպանել հրադադարի պայմանավորվածությունները։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատմանը: ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, թե Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին գրանցված վերջին էսկալացիաները և կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցություններին։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր էջում ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի առկա բոլոր գործիքները` Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Ադրբեջանական մամուլում հրապարակվել են՝ Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմոբիլային ճանապարհի վրա յոթ թունելներից մեկի կառուցման լուսանկարները: Այս թունելի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ-ին, իրականացնում է թուրքական ընկերություններից մեկը: Օգոստոսի 16-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Քելբաջարի և Քաշաթաղի շրջաններ: Նրանք դրել են այն թունելի հիմքը, որը կառուցվելու է Մռավի լեռնաշղթայի մասում (Մուրովդագ)՝ Թողանալը-Քարվաճառ ավտոճանապարհի վրա, ապա ծանոթացել են Քարվաճառի փոքր ՀԷԿ-ում իրականացվող աշխատանքներին, այնուհետև բացել 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Քելբաջար» ենթակայանը: Այցի շրջանակներում Ալիևը ծանոթացել է Քարվաճառի զորամասերից մեկում ստեղծված պայմաններին: Ադրբեջանի նախագահը եղել է Ջերմաջուր (Իստիսու) առողջարանում, ծանոթացել Քարվաճառ-Մինքենդ ճանապարհի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել է Բերձերի (Լաչինի) միջազգային օդանավակայանի հիմնարկեքի արարողությանը: Քաշաթաղ և Քարվաճառ կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարել է, թե մի քանի ամսից կսկսվի ներքին տեղահանված անձանց Կովսականի (Զանգելանի) շրջան վերադարձնելու գործընթացը: Ադրբեջանի նախագահը սպառնացել է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում: Բաքվում ընդունելով Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Պակ Բյոկ Սոկի գլխավորած պատվիրակությունը՝ Ալիևը հայտարարել է, թե իրենք հրավիրել են հարավկորեական ընկերությունների՝ նախագծեր իրականացնելու Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում: «Ազերեներժի» ընկերությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե ինչպես է անցկացվել՝ Դաշքեսան-Քարվաճառ 70 կիլոմետր բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գիծը և միացվել Քարվաճառի ենթակայանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում կանոնավոր չվերթների համար ռադիոտեխնիկայի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 20-ից 25-ը թռիչքներ են իրականացվում: Շաբաթվա ընթացքում մեկնարկել է Ադրբեջանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների ուղևորությունն Ակնա (Աղդամ) քաղաք: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կազմակերպել է Շուշիի նախկին բնակիչների այցն այդ քաղաք, ինչը լայնորեն լուսաբանվել է մամուլում։ Ադրբեջանում դանդաղել է Արցախից գրավված տարածքների վերականգնման ծրագրերի ֆինանսավորումը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները, որոնք հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, ցույց են տալիս, որ ընդհանուր հատկացված միջոցների ընդամենը 16․9 տոկոսն է ծախսվել։ Ստացվում է, որ միջոցները խնայողաբար են ծախսվում, չնայած Ալիևն ու երկրի տարբեր պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են մեծածավալ վերականգնողական աշխատանքների ու «մեծ վերադարձի» մասին։ Արցախից գրավված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: Ադրբեջանցի զինվորականները ավերում են Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները: 2021 թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և կողաշրջել նրա ՄիԳ-17 կործանիչը (ֆոտո)։ Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Ալբանիայի կառավարությունը ուսումնասիրում է Տրանս-Ադրիատիկ խողովակաշարից օգտվելու ուղիները: Դեռևս 2021 թ․ հուլիսին Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի կոնսորցիումի, Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարարության և «Albqaz» ընկերության միջև ստորագրել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է «Fier South» գազի ելքի կետի կառուցում։ «Fier South»-ը Տրանս-Ադրիատիկ գազամուղի համակարգը միացնելու է Ալբանիայի գազային ենթակառուցվածքի հետ, որի միջոցով այդ երկիրը կարող է ստանալ Ադրբեջանից արտահանվող բնական գազը։ Բաքուն նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները Ռուսաստանի տարածքով։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով մատակարարումներն ավելացնելու նպատակով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համապատասխան դիմում է ուղարկել ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությանը։ Ադրբեջանը 2021 թ-ի հունվար-հունիսին արտահանել է 14 միլիոն 47 հազար տոննա նավթ, ինչը 4,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»:


Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան. տեղեկություն՝ Իռլանդիա-Հայաստան...

17:36

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

17:26

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են հայտնաբերել

Չարենցավանի համայնքային ոստիկանները «Մակարով» ատրճանակ ու զինամթերք են...

17:12

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով վերդիկտը

ՈՒՂԻՂ. Հրապարակվում է Միքայել Սրբազանի գործով...

17:03

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության մթնոլորտ. ՀՀԿ ԳՄ

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության...

16:39

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական...

16:15

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու...

15:54

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

Ձեր տեղում չեք, ռա՛դ եղեք. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

15:44

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան Ղուկասյան

Քաղաքական պատվերով իմ դեմ մահափորձը, որ դեռևս բացահայտված չէ, ծնեց նորերը. Վարդան...

15:36

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով. թյուրքագետ

Սա է թուրքական Հայաստանը, որի հեղինակին ու գլխավոր մեղավորին բոլորս գիտենք անուն ազգանունով....

15:15

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել

Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է...

14:45

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության...

14:21

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել Վալոդյա Գրիգորյանը. Armlur

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է uպանվել...

14:03

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ չկա

Վալոդյա Գրիգորյանի ու ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով այս պահին դեռ կասկածյալ...

11:45

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ....

11:32

Անկախ բոլոր վարկածներից, մի բան ակնհայտ է՝ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց

Անկախ բոլոր վարկածներից, մի բան ակնհայտ է՝ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է...

11:13

Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելը, ինչը հնարավորություն չի տալիս կենտրոնանալու իրական գործառույթների վրա

Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելը, ինչը...

11:04

Կենտրոնի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Կենտրոնի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

10:45

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին...

10:36

Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են. Թաթոյան

Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են....

10:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27