Ռուսաստանցի զբոսաշրջիկն արձակուրդին մեկնել է Հայաստան եւ նշել երկրի առավելությունները, որոնց շնորհիվ կարելի է «ընդմիշտ մոռանալ» Թուրքիայի մասին: Նա իր կարծիքով կիսվել է Yandex.Zen հարթակի իր անձնական բլոգում: Նախ, նա ընդգծել է կովկասյան երկրի հյուրընկալությունը: Նրա խոսքով` տեղի բնակիչները կարող են զբոսնող զբոսաշրջիկներին անվճար սուրճ հյուրասիրել կամ ուղեկցել ցանկալի տեսարժան վայր. «Հայաստանում դու թանկ հյուր ես: Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացքում մենք երբեք չենք զգացել, որ տեղացիները ցանկանում են մեզնից գումար ստանալ, խաբել կամ նման այլ բան: Միակ բացառությունը, թերեւս, տաքսու վարորդներն են, բայց դա էլ, առաջին հերթին, մասնագիտության առանձնահատկությունն է, եւ երկրորդ` եթե նստել ես ատվոմեքենան, նշել հասցեն եւ չես համաձայնեցրել գինը, ապա ո՞ վ այդտեղ մեղավոր»: Թուրքիայում, հակառակը, ռուսները որպես «փողի պարկ» են ընկալվում եւ կարծում են, որ նրանց անվճար օգնելու մասին խոսք լինել չի կարող: Ապա նա նշել է տեղական շուկաներում մրգերի, բանջարեղենի եւ հացի «առասպելական» գները: Օրինակ, թուզով, սալորով, դեղձով, կարտոֆիլով, լոլիկով, վարունգով եւ կանաչիով զամբյուղը 150 ռուբլի է արժեցել: «Թուրքիան այլ ճաշացանկ ունի` զբոսաշրջիկների եւ տեղացիների համար տարբեր գներով»,- ասել է նա: Բացի այդ, տղամարդը նշել է «կպչունության պակասը» տեղի բնակիչների շրջանում, ովքեր, ի տարբերություն թուրքերի, իրենց չեմ պարտադրում հանգստացողներին: «Կինը հաճելի շոկի մեջ էր, քանի որ մի քանի անգամ թուրքերի հետ նույն սեղանի շուրջ էր հայտնվել, եւ նրան անմիջապես սկսել էին «ինչ-որ տարօրինակ բաներ ասել»: Հայերի մեծ մասը փորձում է օգնել, առաջարկել, հյուրասիրել, լցնել, նվիրել: Դա նրանց արյան մեջ է: Հիանալի երկիր, հիանալի մարդիկ: Ես նույնիսկ չեմ ուզում հիշել Թուրքիան: Թուրքիայում ծո՞վ կա: Իսկ ի՞նչ ծովը: Ես հոգնում են դրանից արդեն 2-րդ օրը, ուստի ինձ համար հանգստի համար արագ թռիչքով (ինքնաթիռով ընդամենը 3 ժամ) երկրի ընտրությունն ակնհայտ է. դա Հայաստանն է»,- ասել է բլոգերը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03