«Իսկ կարող է մեր անվտանգության ապահովման գործընթացը տեղի ունենալ միայն ՀՀ շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը»,-ներկայացնելով կառավարության 2021-26 թթ գործունեության ծրագիրը՝ խորհրդարանում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այն ֆունադամենտալ հարց է, որը Հայաստանի մեր 30 ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել: Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է, բայց և խոստովանեց, որ այն միշտ էլ ձևակերպված է եղել պետության օրակարգում, բայց գործնական գործընթացների համատեքստում ուշադրություն չի դարձրել մի շատ կարևոր հանգամանք: «Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել մեր շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար, ընդորում փոխադարձության սկզբունքով՝ ոչ ավել ոչ պակաս»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ որքան ուզում ենք, որ միջավայրը բարենպաստ լինի Հայստանի համար, նույնքան պետք է Հայաստանը բարենպաստ դարձնենք միջավայրի համար: Ըստ կառավարության ղեկավարի՝ այն Հայաստանի անվտանգության ռազմավարական մարտահրավերն է, բայց և խոստովանեց, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ այլ բոլորի ուշադրությունն է հավիրում դրա վար: Ըստ Փաշինյանի, տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ապաշրջափակումը դիտվել է որպես անվտանգության կարևոր գործոն և սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կամ խորացումը կառավարության համար առաջնային է, իսկ թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության, անվտանգության համար, և թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային քաղաքականության կարևոր առանցք: Նիկոլ Փաշինյանը չժխտեց, որ հարևան ոչ բարեկամ պետությունները հայերին վերացնելու խնդիր են դրել, բայց հարց տվեց, թե արդյոք այդ սպառնալիքի կառավարումը ամենօրյա աշխատանքի մաս չպետք է դարձնել: «Այն փաստը, որ մենք մեր տարածաշրջանում թշնամության օբյեկտ և սուբյեկտ ենք, անխուսափելիորեն ազդում է տարածաշրջանի մեր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա»,-ասաց կառավարության ղեկավարը և հավելեց. «Տարածաշրջանում թշնամության մթնոլորտի կառավարման և հաղթահարման թեման կարող է դառնալ մեր քաղաքականության և համագործակցության առանցք, որը կարող է հետաքրքիր լինել նաև տարածաշրջանի մյուս երկրներին»: Ըստ Փաշինյանի, խաղաղության համար բոլոր «գորգոռոցներն ու հայհոյանքները» պետք է լռեն և պետք է խոսեն փաստարկներով և վերլուծություններով ռացիոնալ լուծումները: Կառավարության առաջնորդը կրկին շեշտեց, որ այդ խնդիրների լուծումը չի կարող լինել միայն իշխանության օրակարգի մաս, այլ նաև հանրային տարբեր սուբյեկտներինը և իր խոսքում բազմիցս շեշտեց, որ անվանգության ներկայացված հայեցակարգին հավանություն է տվել ժողովուդը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44