Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գնումների գործընթացի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Պատասխանատուները զեկուցել են նաև, որ 2015թ.-ից գնումների գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպումն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը, ինչի արդյունքում գրանցվել են շոշափելի տնտեսումներ:
«Ինչպես գործընթացի թափանցիկության ապահովման, այնպես էլ մրցակցության խթանման տեսանկյունից գնումների էլեկտրոնային համակարգը շատ կարևոր ձեռքբերում է: Այսօր վստահ կարելի է արձանագրել, որ վերոնշյալ համակարգն իսկապես արդյունավետ է. այս մասին են փաստում նաև ֆինանսական տնտեսումների ցուցանիշները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ուսումնասիրվել են Վերնիսաժի և Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի չորացման դեպքերի վերաբերյալ ստացված ահազանգերը: Ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ առկա բոլոր ծառերը եղել են կենսունակ, բացի այդ, նաև նշվել է, որ վերոնշյալ տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների շրջանակում ծառերի պատշաճ խնամքն ապահովելու նպատակով դրանց ջրման գործընթացը, մինչ ոռոգման համակարգերի լիարժեք գործարկումը, կազմակերպվում է ջրցան մեքենաների միջոցով:
Քաղաքապետը հանձնարարել է կանաչապատ բոլոր այն հատվածներում, որտեղ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, պահել մշտական հսկողության տակ ու ապահովել ծառերի պատշաճ խնամքը:
Խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին «Երևան՝ արևի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված է սոցիալական աջակցության ծրագիրը, որի մեկնարկը կտրվի վաղը՝ սեպտեմբերի 27-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02