Երևանի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում աշխատանքային խմբի անդամ, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է այս տարվա միջոցառումներում ընդգրկված սոցիալական ծրագրերը, որոնք վերջին տարիներին «Էրեբունի-Երևան» տոնակատարության անբաժանելի մասն են դարձել:
Առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:
Սոցիալական ապահովության վարչության պետի ներկայացմամբ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
«Քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներից բաղկացած խմբերը սեպտեմբերի 27-ից տնայցեր կիրականացնեն և շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով` նվերներ կհանձնեն մեր համաքաղաքացիներին՝ փոխանցելով մի փոքր արև և ջերմություն: Այս ծրագրի հիմնական առաքելությունը ոչ այնքան սոցիալական բաղադրիչն է, որքան մեկ անգամ ևս մեր համաքաղաքացիներին վստահեցնելը, որ քաղաքային իշխանությունը մշտապես իրենց կողքին է և իրենց խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Երևանը նախևառաջ անկրկնելի ու գեղեցիկ է այն մարդկանցով, ովքեր ապրում են մայրաքաղաքում: Քաղաքի ու միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով միայն կարող ենք հասնել հաջողության և մեր զավակների համար ստեղծել լավագույն քաղաքային միջավայրը», - նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը:
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ դեսևս 2013 թ.-ից մեկնարկած բանակ-հասարակություն կապն ամրապնդող այս ծրագրի շրջանակում շուրջ 6000 ծնող է հնարավորություն ունեցել այցելելու և տեսակցելու իրենց զինծառայող որդիներին: Երևան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ևս ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:
Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47