Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը:
«Հավաստի տեղեկություններով՝ Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ի ահաբեկչությունից հետո թալիբները Թուրքմենստանի դեսպանության մոտակայքում ձերբակալել են ինքնաշեն պայթուցիկ սարքով Պակիստանի երկու քաղաքացու»,- հայտնել է լրատվամիջոցը:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: