Վերջին 2 օրերին Գորիս- Կապան ճանապարհի շուրջ ստեղծված ճգնաժամը ուղիղ կապ ուներ դրանից առաջ սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հետ, որի գլխավոր նպատակլը ՀՀ իշխանությունների վրա ճնշումները մեծացնելն է եւ իրենց կողմից պարտադրվող զիջումներին հասնելը:Այս մասին մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ես կարծում եմ, որ վերջին 2 օրերին Գորիս- Կապան ճանապարհիշուրջ ստեղծված ճգնաժամը ուղիղ կապ ուներ դրանից առաջ սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հետ, որի գլխավոր նպատակլը ՀՀ իշխանությունների վրա ճնշումները մեծացնելն է եւ իրենց կողմից պարտադրվող զիջումներին հասնելը: Երկրորդը դեռեւս որոշակի հարցեր կան կապված Գորիս-Կապան վերաբացված ճանապարհի երթեւեկության կազմակերպման հետ, որի հարցադրումների պատասխանները դեռեւս ամբողջությամբ ես ինքս չեմ ստացել: Ճիշտ է այս պահին շարժը վերականգնված է, բայց որոշակի հարցերի շուրջ կան խնդիրներ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ զիջումների մասին է խոսքը գնում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիային եւ դեմարկացիային, Ադրբեջանի կողմից առաջ քաշված միջանցքի գաղափարի հարցին, խաղաղության մեծ պայմանագրի ստորագրման հարցին` ադրբեջանական տրամաբանության ներքո: «Այսինքն երկկողմ քննարկման հարցերը քիչ չեն, դրանք բավականին բարդ են, բավականին մեծ բարդություններ են պարունակում եւ Ադրբեջանն անընդհատ փորձելու է տարբեր լծակների կիրառման միջոցով ճնշել Հայաստանին եւ ստանալ իր համար ցանկալի փաստաթուղթ»,- ասաց նա: Պատգամավորն անդրադառնալով այն հարցին, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ադրբեջանական տեղանուներ նշեց իր խոսքում, ասաց, որ դրանով կարծես ցանկանում են արդարացնել ադրբեջանական գործողությունները: «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ոչ թե մտածում է ընդհանուր դիմակայության մեջ Հայաստանի համար առավելությու ապահովելուց, այլ ավելի շատ ապահովում է Ադրբեջանի գործողությունների Հայաստանում առկա լինելու այդ մոտեցումը եւ իշխանությա տարբեր ներկայացուցիչներ նմանատիպ իրավիճակներում փորձում են այսպես ասած արդարացնել Ադրբեջանի գործողությունները, կամ դատապարտել, կամ ժամանակին դրանք զսպող գործողություններ ձեռնարկել»,-ասաց նա: Աբրահամյանի կարծիքով` իշխանական այս վարքը ավելի է մեծացնում նմանատիպ սադրանքների հավանականությունը, քան դրանք կանխում. «Ցավոք այս պահին էլ սահմանի տարբեր հատվածներում տարաբնույթ սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր մնալ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Բանակցություններից հետո ճանապարհը վերաբացվել էր օգոստոսի 27-ին:
11:38
11:09
10:52
10:36
10:19
10:02
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01