Երևանի Արշակունյաց փողոցի 258 հասցեի հարևանությամբ գտնվող 6 սեփական տների բնակիչներ բողոքում են, որ «Վարդանանք» ռեստորանի դիմաց արագ թափով ընթացող շինարարական աշխատանքների ու մի քանի մետր խորությամբ փորված փոսի պատճառով արդեն մեկ շաբաթ է փակ է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով կոյուղաջուրը լցվում է բնակիչների բակ: Սա էլ սարսափելի սանիտարահիգիենիկ վիճակի և գարշահոտության պատճառ է դարձել: Այս մասին Tert.am-ին հայտնեց տեղի բնակիչներից Նարինե Մկրտչյանը:
Ըստ նրա` ընդհանուր օգտագործման կոյուղին կամայականորեն փակել է նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ:
«Իմ ունեցած ինֆորմացիայով` ոմն Արսեն Մակարյան, բայց չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ բանավոր խոսակցություն է եղել, փաստաթղթեր չեմ նայել»,- ասաց նշված թաղամասի բնակչուհին:
Ըստ նրա՝ երբ բնակիչներով դիմել են Շենգավիթի թաղապետարան, կոմունալ բաժնի աշխատակիցը հայտնել է, թե, ըստ սեփականատիրոջ փաստաթղթերի, նա իրավունք ունի փակելու կոյուղին:
«Սեփականատերը հայտարարել է, որ տարածքն ինքը գնել է և իր սեփական տարածքում իրավունք ունի իրականացնել ցանկացած շինարարական աշխատանք, և հայտարարել է, որ, այո, փակել է կոյուղին: Շենգավիթի թաղապետարանից տեղեկացրեցին, որ շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, իսկ սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին»,- մանրամասնեց տուժած բնակչուհին:
Վաղը 258 հասցեի հարևանությամբ գտնվող 6 սեփական տների բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն` պահանջելով բացել ընդհանուր օգտագործման կոյուղին:
Այլապես՝ բնակիչները պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47