ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայության հաղորդմամբ, 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա: Համակարգչային շերտագրություն կատարելիս պարզվել է, որ նշված անևրիզման այդ տեղակայման համար բավականին մեծ չափի է՝ մոտ 5 սմ տրամագծով:
«Միևնույն ժամանակ հետազոտության ընթացքում պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ: Բնականաբար, որոշում է կայացվում շտապ վիրահատել հիվանդին»,- նշում է Վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը:
Թիմային աշխատանքի արդյունքում վիրաբույժներ Արամ Միրիջանյանը և Կարեն Գրիգորյանը կատարում են կլինիկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգիան իրականացրել է Գուրգեն Մելքումյանը, համակարգչային շերտագրությունը՝ Լուիզա Պողոսյանը:
«Բացելով որովայնի խոռոչը՝ առաջին հերթին հեռացվեց անևրիզման, դադարեցնելով արյունահոսությունը: Երկրորդ քայլով՝ հեռացվեց փայծախը: Այնուհետև կատարվեց որովայնի խոռոչից արյան հեռացում և դրենավորում»,- մանրամասնում է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը տևել է երկու ժամ:
Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, հիվանդը պատրաստվում է դուրսգրման:
Համալսարանական կլինիկայում կատարված միջամտության բացառիկությունն այն է, որ փայծախային զարկերակի անևրիզմաներ հազվադեպ են հանդիպում, առավել հազվադեպ է հանդիպում նաև անևրիզմայի պատռում, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ:
Երիտասարդ վիրաբույժը հասցրել է ուսումնասիրել այս թեմայի գրականությունը և փաստում է, որ փայծախային զարկերակի անևրիզման ավելի հաճախ ախտորոշվում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Կանանց շրջանում այն դրսևորվում է հղիության ընթացքում կամ հղիությունից հետո: Անևրիզմաների առանձնահատկություններց մեկն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ ընթանալ ասիմպտոմ, որևէ կերպ չարտահայտվել կլինիկորեն, բայց ժամանակի ընթացքում պատռվում են՝ վտանգ ներկայացնելով առողջությանը և կյանքին:
Մասնագետը հիշեցնում է, որ ժամանակին հետազոտվելը, հիվանդությունը վաղ հայտնաբերելը, ինչպես շատ այլ, այնպես էլ այս դեպքում առավել քան կարևոր է:
Ինչպես աշխարհի առաջատար վիրաբուժական կենտրոններում, այնպես էլ համալսարանական կլինիկայում շատ քիչ թիվ են կազմում նման դեպքերը:
Առաջիկայում համալսարանականները պատրաստվում են գիտական հոդված պատրաստել կատարած միջամտության թեմայի շուրջ:
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03