ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայության հաղորդմամբ, 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա: Համակարգչային շերտագրություն կատարելիս պարզվել է, որ նշված անևրիզման այդ տեղակայման համար բավականին մեծ չափի է՝ մոտ 5 սմ տրամագծով: «Միևնույն ժամանակ հետազոտության ընթացքում պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ: Բնականաբար, որոշում է կայացվում շտապ վիրահատել հիվանդին»,- նշում է Վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը: Թիմային աշխատանքի արդյունքում վիրաբույժներ Արամ Միրիջանյանը և Կարեն Գրիգորյանը կատարում են կլինիկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգիան իրականացրել է Գուրգեն Մելքումյանը, համակարգչային շերտագրությունը՝ Լուիզա Պողոսյանը: «Բացելով որովայնի խոռոչը՝ առաջին հերթին հեռացվեց անևրիզման, դադարեցնելով արյունահոսությունը: Երկրորդ քայլով՝ հեռացվեց փայծախը: Այնուհետև կատարվեց որովայնի խոռոչից արյան հեռացում և դրենավորում»,- մանրամասնում է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը տևել է երկու ժամ: Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, հիվանդը պատրաստվում է դուրսգրման: Համալսարանական կլինիկայում կատարված միջամտության բացառիկությունն այն է, որ փայծախային զարկերակի անևրիզմաներ հազվադեպ են հանդիպում, առավել հազվադեպ է հանդիպում նաև անևրիզմայի պատռում, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ: Երիտասարդ վիրաբույժը հասցրել է ուսումնասիրել այս թեմայի գրականությունը և փաստում է, որ փայծախային զարկերակի անևրիզման ավելի հաճախ ախտորոշվում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Կանանց շրջանում այն դրսևորվում է հղիության ընթացքում կամ հղիությունից հետո: Անևրիզմաների առանձնահատկություններց մեկն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ ընթանալ ասիմպտոմ, որևէ կերպ չարտահայտվել կլինիկորեն, բայց ժամանակի ընթացքում պատռվում են՝ վտանգ ներկայացնելով առողջությանը և կյանքին: Մասնագետը հիշեցնում է, որ ժամանակին հետազոտվելը, հիվանդությունը վաղ հայտնաբերելը, ինչպես շատ այլ, այնպես էլ այս դեպքում առավել քան կարևոր է: Ինչպես աշխարհի առաջատար վիրաբուժական կենտրոններում, այնպես էլ համալսարանական կլինիկայում շատ քիչ թիվ են կազմում նման դեպքերը: Առաջիկայում համալսարանականները պատրաստվում են գիտական հոդված պատրաստել կատարած միջամտության թեմայի շուրջ:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27