Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հավաստել է ընթացիկ տարվա հունիսի վերջին կորոնավիրուսի՝ մուտացիայի բարձր աստիճանով C. 1.2 նոր շտամի հայտնաբերման փաստը մի տղամարդու մոտ, որը ժամանել է արտասահմանից: Օգոստոսի 31-ին այդ մասին հաղորդել է The New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։ Հրատարակության տվյալներով՝ C. 1.2 շտամով ախտահարված տղամարդուն «ժամանելուց անմիջապես հետո տեղավորել են պետական մեկուսարանում, ինչը թույլ է տվել խուսափել վիրուսի տարածումից»: «Կորոնավիրուսի բոլոր շտամները, որոնք անհանգստություն են հարուցում, հանգամանորեն վերահսկվում են առողջապահության նախարարության կողմից»: Օգոստոսի 30-ին Ayuitness նորությունների պորտալը հայտնել է, որ կորոնավիրուսի նոր շտամը, որն ստացել է C. 1.2 անվանումը, նույնականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Գիտնականների տվյալներով՝ կորոնավիրուսի նոր շտամը կարողէ ունենալ մեծ ագրեսիվություն՝ պատվաստանյութերի նկատմամբ միաժամանակյա ավելի բարձր կայունությամբ հանդերձ: Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ C. 1.2 շտամն արդեն ներթափանցել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չինաստան, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանա, Պորտուգալիա, Շվեյցարիա եւ Մավրիկիոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44