2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ: 2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց 1936 թվականի փոխարեն:
Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաև 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին:
Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում՝ հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել ևս՝ Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում: Բացի դրանից՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունները ցույց են տալիս, որ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից: Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին․ որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ և վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օրինակ՝ մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչև ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:
Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ (նրանք հիմնականում տարեց անձինք են) անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ՝ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։
Հանրային կապերի բաժին
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55