Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել դաս քաղել «Աֆղանստանում Արեւմուտքի պարտությունից»։ Այս մասին նա ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջին հերթին, դա ողբերգություն է Աֆղանստանի ժողովրդի համար, դա աղետ է։ Դա Արեւմուտքի պարտությունն է։ Եվ դա էապես փոխում է միջազգային հարաբերությունները»,-ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ Աֆղանստանը կորսվեց ոչ թե 10 օրում, այլ 10 տարում, քանի որ Արեւմուտքի երկրները «չկարողացան օգնել ժամանակակից պետության հիմքերի ստեղծմանը»։
Բորելը չի համաձայնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն կարծիքի հետ, որ Աֆղանստանում օպերացիայի նպատակը սկզբնապես ահաբեկչության դեմ պայքարն էր միայն։ Բորելի կարծիքով՝ խնդիր էր դրվել նաեւ «ստեղծել ժամանակակից հանրություն, մարդու իրավունքների, մասնավորապես, կանանց պաշտպանության ինստիտուտներով։
Բորելը նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն որպես ինստիտուտ ընդհանրապես չի կարող ճանաչել եւ չի ճանաչում նոր ռեժիմը, դա անում են առանձին պետությունները։ Այժմ, նրա խոսքով, ինստիտուցիոնալ ճանաչումը բացառված է, սակայն թալիբների հետ կոնտակտները պետք են։
«Մարդկանց Քաբուլի օդանավակայանից դուրս բերելու համար պետք է նախ խոսեին թալիբների հետ, որոնք վերահսկում էին փողոցները։ Այժմ պետք է շփվեն նրանց հետ՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Աֆղանստանը երաշտի եւ զանգվածային վերաբնակեցման պատճառով կարող է վերածվել բիբլիական մասշտաբների մարդասիրական ողբերգության»,-հավելել է Բորելը։ Բորելի խոսքով, եւս մեկ խնդիր է միգրացիոն հոսքը, եթե թալիբներն իսկապես թույլ տան մեկնել երկրից նրանց, ովքեր ցանկանում են։ «Մենք պետք է համագործակցենք Աֆղանստանի հետ սահմանակից երկրների՝ Պակիստանի եւ Իրանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ, օգնենք եւ հոգ տանենք այդ մարդկանց մասին»,-նշել է Բորելը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58