Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:
«Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ գտնվող տարածքներն աշխարհում ամենաականապատ հատվածներից են, ինչի հետևանքով շատ հաճախ քաղաքացիական անձինք են մահանում կամ կենսագործունեության համար վտանգավոր վնասվածքներ ստանում: ՄԹ նվիրատվության շնորհիվ կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունը՝ նվազեցնելու Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող վտանգը՝ համապատասխան ուսուցում և տեխնիկական ականազերծման աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր այդ տարածքներն ավելի անվտանգ են դարձնում: Սակայն առջևում անելիքները շատ են»,- նշել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:
Միացյալ Թագավորությունը կոչ է արել մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44