Միացյալ Նահանգների դեղատների ցանցերն ու տեղական իշխանություններն այս տարվա մարտի 1-ից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առնվազն 15.1 մլն դեղաչափ են աղբը նետել: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության տվյալները:
Մասնավորապես, Walgreens դեղատնային ընկերությունը հայտնել է 2.6 միլիոն չօգտագործված դեղաչափի, CVS-ը՝ 2.3 միլիոն դեղաչափի, Walmart կորպորացիայի դեղատները՝ 1.6 միլիոն դեղաչափի, Rite Aid-ը՝ 1 միլիոն դեղաչափի մասին: Առողջապահության պետական նախարարությունները նույնպես պատվաստանյութեր են նետել աղբը, բայց՝ ավելի փոքր ծավալներով: Հեռուստաընկերությունը նշում է, որ պատվաստանյութերի՝ աղբը նետած դեղաչափերն օգտագործվածների համեմատ աննշան են. պատվաստումների սկզբից ի վեր, դրանց թիվն ԱՄՆ-ում 368 միլիոն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ NBC-ի՝ իշխանությունների ներկայացրած տվյալները թերի են եւ չեն պարունակում տեղեկատվություն որոշ նահանգների եւ հաստատությունների մասին: Բացի այդ, պետական փաստաթղթերում չի նշվում, թե ինչու դեղաչափերը չեն օգտագործվել: Դա կարող է պայմանավորված լինել ամպուլների վնասման, պահպանման պայմանների խախտման կամ այլ պատճառներով:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44