Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: «Հասկանալի է, որ այս իրավիճակում՝ երրորդ պատերազմից հետո, Արցախում շատ քիչ են լինում շնորհավորանքները, բայց այս շնորհավորանքը պարտադիր է, որովհետև Արցախի Հանրապետության ստեղծման, կայացման, պաշտպանության և զորացման համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց արյունով, իրենց քրտինքով, իրենց ամեն ինչով: Սա շատ կարևոր իրադարձություն է և մեր ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական զարգացումն է: Պայքարի, որի վերջին փուլը սկսվել է 1988 թ. մեկնարկից և մինչև հիմա շարունակվում է: Սա մի տոն է, որը բոլորս պարտավոր ենք հիշել, տոնել, որովհետև սա, ի վերջո, մեր երկրի անձնագիրն է», - ասել է Արցախի արտգործնախարարը: Դավիթ Բաբայանն իր խոսքում շեշտել է, որ արցախապահպանությունն ու արցախապաշտպանությունը, Արցախի սուբյեկտայնության պահպանումը այսօր կենսական նշանակություն ունի, քանի որ եթե չլինի հայկական Արցախը՝ ծայրաստիճան վտանգված է լինելու նաև ողջ Հայաստանը: Զրուցակցի խոսքով՝ Արցախի Հանրապետության գոյությամբ շահագրգռված են նաև մի շարք կարևորագույն ուժային կենտրոններ: «Արցախը պետք է արժեք և սրբություն լինի Հայաստանում և Սփյուռքում: Դա մեծապես կնպաստի, որպեսզի Արցախը կարողանա կանգնել և մեր թիկունքը լինել: Իսկ որպեսզի ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և ունենանք հաջողություններ արտաքին դաշտում, պետք է մեր սրտերում, հոգիներում, մտքերում, ուղեղներում կարևորենք այդ ամենը, Արցախը արժևորենք: Կրկնում եմ՝ Արցախը գաղափար է, անձեր չեն: Արցախապահպանությունը փիլիսոփայություն պետք է լինի, որովհետև սրանից է կախված Հայաստանի ապագան», - նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ մենք այլ տարբերակ չունենք, քան գաղափարախոսական ժողովուրդ լինելը, քանի որ նյութական դաշտում չենք կարող մրցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55