ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտարարել է, որ պարենի համաշխարհային գները օգոստոսին աճել են երկու ամսվա անկումից հետո, ինչը պայմանավորված է շաքարավազի, բուսական յուղի եւ որոշ հացահատիկային ապրանքների մեծ գնաճով: 2021 թվականին հացահատիկի համաշխարհային բերքը կկազմի գրեթե 2.788 միլիարդ տոննա, ինչը ցածր է նախկին գնահատականից՝ 2.817 միլիարդ տոննայից, սակայն բարձր է 2020 թվականի մակարդակից: ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որը հետեւում է աշխարհի ամենավաճառվող պարենային մթերքների միջազգային գներին, անցյալ ամիս կազմել է միջինը 127.4 միավոր՝ հուլիսի 123.5-ի համեմատ: Տարեկան կտրվածքով՝ օգոստոսին գները աճել են 32.9 տոկոսով: Օգոստոսին հացահատիկի գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 3.4 տոկոսով, իսկ արտահանող մի քանի խոշոր երկրներում քիչ բերքի ակնկալիքները համաշխարհային հացահատիկի գները բարձրացրել են 8.8 տոկոսով, մինչդեռ աճը հազիվ հասել է 9.0 տոկոսի: Ի հակադրություն դրա, եգիպտացորենի ու բրնձի համաշխարհային գները նվազել են: Շաքարավազի ինդեքսը հուլիսից աճել է 9.6 տոկոսով, ինչի պատճառը շաքարավազի խոշորագույն արտահանող Բրազիլիայում ցրտահարության պատճառով հասցված վնասի վերաբերյալ մտավախություններն են: Հնդկաստանում եւ Եվրամիությունում արտադրության լավ հեռանկարները որոշ չափով նզացեցրել են այդ մտահոգությունները: Բուսական յուղի գներն աճել են 6.7 տոկոսով, իսկ արմավենու յուղի գները հասել են բոլոր ժամանակների առավելագույնին՝ կապված արտադրության մակարդակի եւ Մալազիայում պաշարների կրճատման հետ: Աճել են նաեւ արեւածաղկի ձեթի գները: Օգոստոսին մսի գները փոքր-ինչ աճեցին, քանի որ Չինաստանում բարձր գնումները պահպանեցին ոչխարի եւ տավարի մսի գները, իսկ Արեւելյան Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից ներմուծման մեծ պահանջարկը բարձրացրեց թռչնամսի գինը:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44