«Հանդիպեցինք պարոն Չարչյանի հետ։ Իսկապես «Վարդաշեն» ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որևէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց բավականին անհանգստացնող, շատ ծանր վիճակում է Արմեն Չարչյանի առողջական վիճակը»,- լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո հայտնեց խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 և ավել չափաբաժին է ընդունում: «Պարոն Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում, որ մասնավոր բժշկական հիմնարկ տեղափոխեն, բայց մյուս կողմից դա պետության պոզիտիվ պարտականությունն է։ Այս իրավիճակի միակ լուծումը կալանավորումն անհապաղ պետք է վերացվի»,- ասաց Ա. Վարդևանյանը։ Նա նշեց, որ հարգանք կա անձնակազմի կողմից Չարչյանի նկատմամբ, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու, այն առողջությունը, որ այս աստիճանի վատթարացել է կարճ ժամանակահատվածում «Պատահական չէ, որ ըստ ՀՀ օրենսդրության կան իրավիճակները, երբ կալանքն անհամատեղելի է մարդու առողջական վիճակի հետ։ Հենց այդ դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Խոհեմության, մարդասիրության, իրավունքի գերակայության վրա եմ որոշակի հույս դնում, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան կալանքի տակ պահելու համար, ավելին՝ վկաները բարենպաստ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ»,- ասաց նա։ Արամ Վարդևանյանն ասաց, որ դատախազությունն այսօրվա դրությամբ մեկ առաքելություն ունի՝ անգործություն։ Նա նաև հայտնեց, որ ՔԿՀ-ում հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի հետ: Հիշեցնենք, որ հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, չնայած առողջական վատ վիճակին, քաղաքացիական հիվանդանոցից այսօր տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ «Հայաստան» դաշիքնի անդամները ի նշան բողոքի «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել։
Աղբյուր` Panorama.am
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27