2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք, հասարակական վայրում անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարվածներ են հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը սուպերմարկետի սեփականատիրոջ որդին ձերբակալվել է:
2021թ. սեպտեմբերի 3-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նույն օրը ձերբակալվել է նաև նշված սուպերմարկետի սեփականատերը:
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության են ենթարկվել քաղաքացու կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44