Չինաստանի իշխանություններն ընկերություններին արգելել են կիրառել «996» մահացու աշխատանքային գրաֆիկը, այսինքն՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ 12-ժամյա գրաֆիկով, հաղորդում է BBC-ն: Ընկերություններին հիշեցրել են, որ աշխատակիցներն արձակուրդի եւ 8-ժամյա աշխատանքային օրվա իրավունք ունեն:
Չինաստանի նոր աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ստանդարտ աշխատանքային օրը կազմում է ութ ժամ, առավելագույնը՝ 44 ժամ շաբաթական: Ցանկացած արտաժամյա աշխատանք պետք է առանձին վարձատրվի: Սակայն երկրի խոշորագույն ընկերություններում, հատկապես, բարգավաճող տեխնոլոգիական ոլորտում, աշխատակիցները հաճախ աշխատում են մահացու «996» գրաֆիկով:
Չինաստանի Բարձրագույն դատարաին եւ երկրի աշխատանքի նախարարության համատեղ հայտարարության մեջ մասնրամասն շարադրված է տասը դատական որոշում, որոնք վերաբերում են աշխատանքային վեճերին: Դրանց մեծ մասը կապված է «996» գրաֆիկով աշխատանքի հարկադրմանը: Բոլոր դատական գործերում վճիռն աշխատակիցների օգտին է:
Աճող հանրային դժգոհության պատճառով Չինաստանի իշխանությունների համար ավելի բարդ է չնկատել գոյություն ունեցող իրավիճակը: «Վճռորոշ պահ է, երբ պաշտոնական անձինք հնարավորություն չունեն լռեցնել աշխատողների իրավունքների խախտումների հետեւանքները: Հատկապես աշխատատեղում մահվան երկու աղմկահարույց դեպքերից հետո»,-նշել է Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Ջենի Չանը:
2021 թվականին Pinduoduo առցանց հարթակի երկու աշխատակից էր մահացել մի քանի շաբաթ տարբերությամբ. մեկ երիտասարդ աշխատող կորցրել էր գիտակցությունը տուն գնալիս երկար աշխատանքային օրվանից հետո եւ մահացել, իսկ մյուսը ինքնասպանություն էր գործել:
2021 թվականի օգոստոսին Չինաստանի Բարձրագույն դատարանը հանդես էր եկել ընդդեմ խոշոր ընկերություններ, որտեղ վեցօրյա աշխատանքային շաբաթ է 12-ժամյա գրաֆիկով: Դատարանն անվանել է այդ ռեժիմն անօրինական եւ հիշեցրել, որ աշխատողներն ունեն արձակուրդի եւ հանգստի իրավունք, իսկ գործատուները պարտավոր են պահպանել 8-ժամյա աշխատանքային օրը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58