Կուրիլյան կղզիներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու Մոսկվայի ծրագրերը չեն համընկնում Տոկիոյի դիրքորոշման հետ, Ճապոնիան Ռուսաստանին այդ կապակցությամբ ներկայացում է արել, ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հատուկ տնտեսական գոտու ներդրումը տարածքների տնտեսական զարգացման համար, այդ թվում՝ հյուսիսային չորս կղզիների (Կուրիլյան Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան եւ Հաբոմայ կղզիները Ճապոնիայում կոչվում են «հյուսիսային տարածքներ»), ինչպես նաեւ մեր երկրի եւ երրորդ երկրների ընկերություններին ուղղված այդպիսի տնտեսական զարգացման կոչերը, հակասում են մեր երկրի դիրքորոշմանը հյուսիսային չորս կղզիների մասով եւ համատեղ տնտեսական գործունեության վերաբերյալ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած համաձայնության ոգուն»,- ասել է նա:
«Մեր երկիրը պնդում է, որ հատուկ տնտեսական գոտու ներդրումը չի համընկնում մեր երկրի դիրքորոշման հետ, եւ համատեղ տնտեսական գործունեությունը չպետք է հակասի երկու երկրների իրավական դիրքորոշմանը: Այս կապակցությամբ սեպտեմբերի 3-ին Ճապոնիան կրկին ներկայացում է արել Ռուսաստանին»,- եզրափակել է նա:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58