Այս օրերին, երբ ներքաղաքական գործընթացների առաջին պլան են մղվել ՏԻՄ ընտրությունները, ավելի ակտուալ է դարձել այն հարցը, թե մենք առհասարակ, անկախ կուսակցական պատկանելությունից, թեկնածուների ինչպիսի բազայով ենք գնում ընտրությունների: Սա թերևս այն հարցերից է, որ քչերին է հետաքրքրում, քանի որ ակտիվ քաղաքական ուժերը զբաղված են իրենց ըտրարշավները կազմակերպելով ու այս գործընթացի բուն էությունը մղվել է երկրորդ պլան, մնալով ուշադրությունից լուսանցքում:
Ընտրությունների ու ներքաղաքական տրամաբանության տեսանկյունից, թերևս Գյումրին ու Վանաձորն առանձնանում են իրենց նշանակությամբ: Բացի այն, որ այս քաղաքները հանդիսանում են հանրապետության մեծությամբ համապատասխանաբար երկրորդ և երրորդ քաղաքները, այստեղ պայքարն ընթանում է ոչ թե կոնկրետ անձերի միջև, այլ կուսակցությունների ու դաշինքների: Եվ սա կարևոր է այն առումով, որ 2017 թվականին ԱԺ համապետական ընտրությունների մոտավոր պատկերը կարող են այս ընտրությունները բացահայտել:
Սա մի կողմ, անդրադառնանք թեկնածուների որակին: Քաղաքական ուժերը փորձել են իրենց մարզային արսենալից ընտրել համեմատաբար որակյալ, բանիմաց, պրոֆեսիոնալ թեկնածուների: Ըստ որում, գյումրիի ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժ: Այսինքն մոբիլիզացվել է առավելագույն մտավոր ու քաղաքական պոտենցիալ ու այդքանով հանդերձ, ուժեղ թեկնածու, որպես հնարավոր կառավարիչ, մենք ավագանու ողջ թեկնածուական կազմում չենք տեսնում:
Այստեղ կուզեի շեշտել հենց կառավարչի ֆակտորը, քանի որ դա ենթադրում է որաշակի կառավարչական ու քաղաքական հմտությունների տիրապետող անձանց առկայություն, որպիսիք չենք տեսնում: Կրկնում եմ, այս գնահատականը հնչեցնում եմ՝ մի կողմ թողնելով բազմաթիվ թեկնածուների պրոֆեսիոնալ հատկանիշներն ու մարդկային որակները:
Իսկ ավելի փոքր քաղաքաներում սովորաբար ընտրվում են կուսակցական խողովակներով ինչ-ինչ լծակների տիրապետող անձինք, ովքեր անկախ իրենց ադեկվատությունից ու ունակություններից քաղաքների համար դառնում են զարգացումն արգելակող գործոններ: Ուստի, հարկավոր է լրջագույն ուշադրություն դարձնել տեղերում պոտենցիալ կառավարում ստանձնող անձանց կադրային բազայի կառավարական ու մասնագիտական հմտություններին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55