Ազգային դիմադրության հակաթալիբյան ճակատի տեղեկությունների համաձայն, հարյուրավոր զինյալներ, այդ թվում նաեւ օտարերկրացի, սպանվել են, հարյուրավորները վիրավորվել են եւ գերի ընկել:
Սեպտեմբերի 5-ին արմատականները հերթական լայնածավալ հարձակումն են ձեռնարկել նահանգի վրա երեք ուղղություններից: Երկու կողմերը հաստատել են, որ դաժան մարտական գործողությունները շարունակվում են Շոթուլի գավառում, եւ Անավա, Ռուխա եւ Փարիյան բնակավայրերում:
Լույս սեպտեմբերի 6-ի գիշերը Ճակատի ներկայացուցիչը հայտնել է պակիստանյան լայնածավալ ավիահարվածների մասին Փանջշերի պաշտպանների դիրքերին, որոնք, նրանց խոսքով, շարունակվել են սեպտեմբերի 6-ի առավոտյան: Բացի այդ, այդ նույն ժամանակ միանգամից մի քանի աղբյուրներ Ճակատից «Ինտերֆաքս»-ին հաստատել են հակաթալիբյան շարժման մամուլի քարտուղարի՝ աֆղանցի հայտնի լրագրող Ֆահիմ Դաշտիի, ինչպես նաեւ Ճակատի առաջնորդի՝ Աբդուլ Վադուդ Սարեի ազգականներից մեկի զոհվելու մասին: Մինչդեռ Ճակատի ներկայացուցիչները հաղորդում են, որ թալիբների հետ պայքարը չի ավարտվել:
«Փանջշերի լիակատար անկման մասին լուրն ավելին չէ, քան սուտը: Ամբողջ հարթավայրը, գյուղերը մեզ մոտ են: Ավելի քան հազար ծայրահեղական է սպանվել: Դիմադրության մարտիկներ նույնպես զոհվել են պակիստանյան ռազմաօդային ուժերի ռմբակոծության հետեւանքով, բայց մենք չենք հանձնվի: Դիմադրությունը շարունակվում է»,-Ճակատի ներկայացուցիչը գրել է Twitter-ում: