Վերջին օրերին Վրաստանում նախընտրական զարգացումների ֆոնին քաղհասարակությունը քննարկում է երկրի արտաքին քաղաքականության շուրջ ստեղծված ռիսկերը, որին անդրադարձել է aliq.ge -ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սեպտեմբերի մեկին հայտնի դարձավ՝ Վրաստանը հրաժարվել է Եվրամիության 75 մլն եվրոյի հասնող մակրոֆինանսական օգնությունից: Եվրապատգամավորները քննադատել են Վրաստանի իշխանության այս քայլը, ոմանք ահազանգել, թե դա կհեռացնի երկիրը ԵՄ-ին անդամագրվելուց, ոմանք էլ նշում են, որ Վրաստանը չի մերժել այդ օգնությունը, ուղղակի չէր կարող ստանալ:
Ի՞նչ եղավ սեպտեմբերի 2-ին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարությամբ հանդես եկավ, որում անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրամադրվող 75 մլն եվրո գումարին, հայտնեց, որ պատրաստվում են մերժել այն: Ղարիբաշվիլին որոշումը բացատրեց «արտաքին պարտքը չավելացնելու» պատրվակով:
«Հիշեցնեմ, որ սա դրամաշնորհ չէ, ոչ էլ օգնություն, այլ մակրոֆինանսական վարկ, որի մի մասը վերցրել ենք 2020 թվականին: Գումարից հրաժարվելու հիմնական դրդապատճառը արտաքին պարտքը հետզհետե նվազեցնելն է, ինչի վրա էլ աշխատում ենք»,- ընդգծեց վարչապետը:
Իշխող կուսակցության մյուս առաջնորդները ևս, ինչպես կառավարության ղեկավարը, պնդում են, որ որոշումը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական բնույթ է կրում: «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն վստահեցնում է՝ առաջին հերթին գործում են հանուն երկրի, հետո միայն՝ ռազմավարական գործընկերների շահերի: Նրա խոսքով, իշխող ուժը գիտակցում է քայլի քաղաքական բնույթը, սակայն ԵՄ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին խոսելը դատարկ սպեկուլյացիա է:
Ի՞նչ գումարի մասին է խոսքը
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար Եվրամիությունը 180 մլն եվրոյի չափով օգնության փաթեթ ու 150 եվրո մակրոֆինանսական օգնություն էր հատկացրել Վրաստանին: Վերջին գումարի կեսը Վրաստանը ստացել է 2020-ի նոյեմբերին:
Երկրորդ փոխանցման համար Վրաստանը պետք է արդեն իրականացրած լիներ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կետերը, որոնցից մեկը հենց դատական համակարգի բարեփոխումներին էր վերաբերում: Թեմայի հետ կապված օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան իր էջում գրել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մասին: Գրառման մեջ վերջինս նշել էր, որ հանդիպման ընթացքում ԵՄ-ի ֆինանսական աջակցության վրա է նաև շեշտը դրել:
Ավելի մասնրամասն՝ սկզբնաղբյուրում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58