Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն
Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս այցից։ Տեսակետ կա, որ նախևառաջ ռեգիոնալ փոփոխությունների հարցեր կքննարկվեն։
Սա ՀՀ վարչապետի առաջին այցը չէ Վրաստան և Հայաստանի և Վրաստանի վարչապետների առաջին հանդիպումը չէ: Տարածաշրջանային քաղաքականության հարցերը նրանք արդեն բազմաթիվ անգամ քննարկել են: Իհարկե, վարչապետները կքննարկեն ընթացիկ հարցերը, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա ֆոնային կարգով: Ինչ վերաբերում է ավելի գլոբալ հարցերին, ապա այստեղ կարող են քննարկվել տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր, մասնավորապես, որ Վրաստանը պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանից Ադրբեջան և այնտեղից Ռուսաստան: Այդ առաջարկությամբ Հայաստանն արդեն դիմել է Ադրբեջանին և Ռուսաստանին՝ եռակողմ հանձնաժողովի աշխտանքների շրջանակում: Վրաստանի կողմից այստեղ որևէ խնդիր չի ծագում: Բացի այդ, կողմերը հաստատ կքննարկեն Ռուսաստանից Իրան Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային միջանցքի արդիականացման ընթացքը: Ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում թե Հայաստանում, թե Վրաստանում: Վրացական նավահանգիստների թեման նույնպես կարող է քննարկման առարկա լինել և, իհարկե, էներգետիկ ոլորտին առնչվող հարցերը: Վրաստանի քաղաքական մասնակցությունը տարածաշրջանային գործերին հասկանալի պատճառներով նվազագույն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև բավարար չափով շատ լուրջ միջնորդներ կան, որոնք անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ ունեն, քան Վրաստանը: Չնայած ես չէի ասի, որ դա լավ է հակամարտության կողմերի համար:
Որքանո՞վ գերիների վերադարձի հարցը կարող է օրակարգային լինել։
Լրիվ հնարավոր է, բայց հիմա տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը այդ հարցում ամբողջությամբ նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը: Այնպես որ, չնայած անձամբ ես շատ կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց դրա հավանականությունը մեծ չէ: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ:
Հայաստանի կառավարության 2021-ի ծրագրում հայ-վրացական սահմանազատման խնդիրն է ներառված։ Ինչպես եք գնահատում, ինչ կարող է սա տալ։
Դա կարող է տալ երկու կարևոր բան. առաջինը հին խնդիրների վերացումն է, որոնք կան այսօր: Անկախությունից 30 տարի անց արդեն ամոթ է նման խնդիրներ ունենալը, որոնք այսպես թե այնպես կոնֆլիկտային իրավիճակների պոտենցիալ աղբյուր են: Եվ երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, այն է, որ դա կարող է մոդել դառնալ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի համար: Խնդիրները միշտ ավելի լավ է լուծել տաք փուլում:
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
17:04 17.06.25
18:03 17.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
17:15 17.06.25
13:43 18.06.25
18:59 17.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03