Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգով վարչապետին, նախարարներին, ՀՀ նախագահին և պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու փաստին, հայտնեց, որ նախարարները և փոխնախարարները բոլորն արդեն պատվաստված են։ Նա հավաստիացրեց, որ նախագծում կարգավորված է հանրային ծառայողների պարտավորությունները, իսկ լրագրողի հիշատակած պաշտոնյաները քաղաքական պաշտոններ են զբաղեցնում: Նախարարը, սակայն նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու հարցը: Ըստ հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտնող կարգի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, հակառակ դեպքում ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացվեն։ Անահիտ Ավանեսյանը, հայտնելով, որ կարգը չպահպանելու դեպքում տույժեր կկիրառվեն, շեշտեց. «Տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը»։ Առողջապահության նախարարի կարծիքով, պատվաստվել պարտադրելը չի խախտում մարդու սահմանադրական իրավունքը և հիմնավորեց, որ այն արվում է օրենքների շրջանակներում, մասնավորապես՝ «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքում նորմեր կան, որոնց հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր: «Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը։
Աղբյուր` Panorama.am
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27