«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել:
Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան:
Մեր տեղեկություններով՝ իշխանական ֆրակցիան երեք դատավորների հետ էլ չի հանդիպել. ֆրակցիայից ասել են, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպեն ու, ի վերջո, նրանց գոնե դեմքերով կճանաչեն: Իշխանության պատգամավորներին դեռեւս չեն էլ ասել, թե երեքից ում պետք է դատավոր ընտրեն:
Ասվել է, որ կհանդիպեն, կենսագրականներին կծանոթանան, հետո կորոշեն: Կախված է նաեւ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնի մոտ որ դատավորը իրեն ինչպես կդրսեւորի: Կառավարության մեր աղբյուրներն էլ փոխանցում են, որ իշխանական վերնախավը հակված է ընտրելու Հովսեփ Բեդեւյանին, որը նաեւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի «սրտով» թեկնածու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
13:04
00:00
17:05
15:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44